Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ֆիքսվել է Իրանում, «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիի խմբին Բաղդադում հրթիռային հարված հասցնելու պահը:
Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկչության մեջ և հայտարարել, որ «ԱՄՆ-ը իր հանցավոր արկածախնդրության բոլոր հետևանքների համար պատասխանատվություն է կրելու»:
Հավելենք,որ Բաղդադում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել ԱՄՆ բոլոր քաղաքացիներին անհապաղ հեռանալ Իրաքից այն բանից հետո, երբ ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածների հետևանքով սպանվել են իրանցի գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին եւ իրաքյան միլիցիայի հրամանատար Աբու Մահդի ալ Մուհանդիսը։
«Իրաքում և տարածաշրջանում լարվածության սրացման պատճառով ԱՄՆ դեսպանությունը համառորեն կոչ է անում ամերիկացի քաղաքացիներին լսել հանձնարարականներն ու անհապաղ հեռանալ Իրաքից»,- ասվում է հայտարարությունում։