▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համալսարանում կոռուպցիա չկա, քանի որ համալսարանը պետական իշխանություն չէ. Արթուր Վաղարշյան

 

  

Ինչպես  արդեն հայտնի է, նախագահը Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն`  Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:

Այսօր՝ մայիսի 29-ին, Ազգային ժողովը քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը: 

Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն դիմելով Արթուր Վաղարշյանին ասաց, որ հանրային ընկալման մեջ կաշառակերության, ուսանողներից կաշառք վերցնելու տեսանկյունից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն է ամենաքննարկվածը, ապա հարցրեց՝ արդյոք Վաղարշյանն այս ընկալման համար իրեն պատասխանատու համարում է, քանի որ այդ ֆակուլտետի ամբիոններից մեկի վարիչն է։

Վաղարշյանն ասաց, որ նման ընկալումները համալսարանից անտեղյակ մարդկանց խոսակցություններ են․

«Նման բան եղել է 1990-ականներին, որ այդպիսի համբավ կար, բայց համալսարնում եւ միայն մեր ֆակուլտետում վերջին 15 տարիներին շատ բան է փոխվել։ Ինչ-որ մի ժամանակ տարածվել է, եւ հոլովում են մինչեւ հիմա, այդպես չէ։ Այլ ասելիք չունեմ, նման իրավիճակներում փորձում եմ գնալ իմ աչքով, անմիջականորեն ստանալ ինֆորմացիան»,-ասաց ՍԴ դատավորի թեկնածուն։

Հովակիմյանը նաեւ հետաքրքրվեց՝ այս տարի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի փետրվարի 28-ի նիստի տապալման գործում, որի ժամանակ պետք է քննարկվեր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու հարցը, Վաղարշյանն ի՞նչ դերակատարում է ունեցել, քանի որ նաեւ հոգաբարձուների խորհրդի անդամ է։  

Վաղարշյանն ասաց, որ դրանից մեկ ամիս առաջ նիստ էր տեղի ունեցել եւ բոլոր հաշվետվություններն ընդունվել էին, իսկ այդ օրվա նիստի օրակարգը օրենքին չէր համապատասանում։ Նա նշեց, որ նիստը ոչ թե տապալվել է, այլ օրակարգը չի հաստատվել, ինքն էլ օրակարգի չհաստատման համար օրինական հիմնավորումներ է ներկայացրել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին