Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգևատրել է Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևային Սուրբ առաքելահավասար իշխանուհի Օլգայի երկրորդ կարգի շքանշանով. հայտնում է АПА-ն:
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ռուս ուղղափառ եկեղեցու մայր տաճարում՝ Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցում:
Ադրբեջանի առաջին տիկինն այդ պարգևին արժանացել է ռուս ուղղափառ եկեղեցուն ցուցաբերած աջակցության և ռուս-ադրբեջանական բարեկամության ամրապնդմանը նպաստելու համար:
Շնորհակալություն հայտնելով՝ Մեհրիբան Ալիևան ասել է, որ իր երկիրը «աշխարհին բաց երկիր է», որը «հարգում է իր արմատները, ավանդույթներն ու պատմությունը»։