▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Համայնքապետն ասել ա՝ ես Փաշինյանի կուրսեցին եմ, Փաշինյանը որ փախած էր, Մոսկվայում իմ տանն էր ապրում»․ բյուրականցի

 

«Ինքը գյուղում ներկայացել է որպես՝ վարչապետի ընկեր: Ասել է՝ ես վարչապետի ընկերն եմ, եկել եմ ձեր համայնքի ժ/պ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բյուրականում ընդդեմ համայնքի ղեկավարի բողոքի ակցիա իրականացնող բնակիչներից մեկը։

«Ասել ա՝ ես Փաշինյանի կուրսեցին եմ, ինքը որ փախած էր, Մոսկվայում իմ տանն էր ապրում»,- նշեց մեկ այլ բնակիչ։

Բնակիչները նշեցին, որ իրենք դեմ են համայնքի ղեկավարի ժ/պ Ռադիկ Գևորգյանին և ցանկանում են, որ այդ պաշտոնին նշանակեն համագյուղացու։

Նշենք, որ  Բյուրական համայնքում բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ համայնքի ղեկավարի ժ/պ Ռադիկ Գևորգյանի։

Բնակիչները փորձել են  մուտք գործել համայնքապետարանի շենք, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, ինչի հետևանքով քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց ոստիկանների ու բնակիչների միջև:

Ուղիղ միացումն՝ այս հղումով

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին