▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համեմատելի եք Գանդոնի հետ. Ռուզաննա Խաչատրյան

Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի րոպե մի բան ասեմ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:

http://asekose.am/filemanager/uploads/2020/02/week-2/ruzanna_xachatryan.jpg

Ժողովուրդը և հատկապես ես «հիացած» ենք կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ստեղծագործելու ձեր ֆանտաստիկ ունակություններով, եւ թերևս համեմատելի եք ֆրանսիացի ֆանտաստ գրող Իվ Գանդոնի հետ: Իսկ ոմանք էլ՝ հատկապես դատախազներ, դատավորներ, իրավագետներ, փաստաբաններ, գտնում են, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իմ ընտանիքի դեմ ձեր հայտարարությունները ավելի շատ պոետիկ են եւ իրենց նրբերանգներով հիշեցնում են գերմանացի հանճարեղ պոետ Վ.Գյոթեին:

Ինչևէ:

ՀԳ

Ձեզ անհայտ ֆրանսիացին, որն, ի դեպ, հայտնի դիվանագետ է,  կինը՝ avocate de droit international, շուտով կլինի Երևանում:

Ունի 2 զավակ եւ 5 թոռ, որոնք իրենց հոր սեփականության ժառանգորդներն են»:

 

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին