▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանցագործ Էրդողանը գրոհում է Սիրիայի հյուսիսային շրջանը՝ իբր ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով. Սիրիայի ԱԳՆ

Այսօր հանցագործ Էրդողանը գրոհում է Սիրիայի հյուսիսի անվտանգ բնակչության դեմ՝ իբր ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով։ Այս մասին ասել է Սիրիական Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական աղբյուրը:

SANA  պետական տեղեկատվական գործակալությունը հայտնում է՝ նախարարության աղբյուրը հավելել է, որ նման հայտարարություններ անելով «հանցագործ Էրդողանն այսօր գրոհում է Սիրիայի հյուսիսում բնակվող անվնաս բնակչության դեմ՝ իբրև թե ահաբեկչության դեմ պայքար մղելու պատրվակով»:

Նա ընդգծել է, որ Թուրքիայի նախագահի հայտարարությունները սիրիական ժողովրդին ու նրա իրավունքները պաշտպանելու ձգտման մասին կարող են բխել միայն մի մարդուց, որը կտրված է իրականությունից։

«Սիրիական Արաբական Հանրապետությունը կդիմակայի Թուրքիայի ագրեսիային բոլոր դրսեվորումներին՝ հնարավոր բոլոր միջոցներով եւ կշարունակի պայքարն ահաբեկչության դեմ: Սիրիացիների պաշտպանությունը միայն սիրիական բանակի և սիրիական պետության խնդիրն է»,- եզրափակել է աղբյուրը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին