Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնում է. «Քանի որ լրագրող գործընկերները շատ են հարցնում այն մասին, որ ԶՊՄԿ ՓԲԸ-ում սպանությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վարկածն է, իբրև թե, քննվում, այս պահին ուղղակի արձանագրում եմ, որ քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ բոլոր միջոցները, օպերատիվ հետախուզական միջոցառումները ձեռնարկվում են հանցագործին կամ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նշենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի խողովակաշարի պահպանման պահակակետում հրազենային վնասվածքներով տղամարդու դի է հայտնաբերվել։ Ոստիկանությունը ահազանգը ստացել է երեկ` Ժամը 18:30-ի սահմաններում, հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Պարզվել է, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, գործարանում որպես պահնորդ աշխատող 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային 6 վնասվածք, այդ թվում՝ գլխի և որովայնի հատվածում: |
«Հանցագործությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ որևէ տվյալ չի ստացվել». Գոռ Աբրահամյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet