▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանդիսատեսը վստահաբար տպավորված կհեռանա կինոդահլիճից. Արմեն Մարգարյանը՝ «Իմ խաչը» ֆիլմի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 4-ից մեծ էկրանին կհայտնվի իրական պատմությունների հիման վրա նկարահանված «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմը:  1991-1992 թվականներին ղարաբաղյան պատերազմին նվիրված ֆիլմում նկարահանվելը դերասան Արմեն Մարգարյանի համար  նշանակալից է երկու իմաստով, նախ, որ այն հայ ազգային ազատագրական պայքարի մի մասն է կազմում և մեր` հայերիս ցավն ու ուրախությունը կա ֆիլմում: Մյուսը, որ այս ֆիլմը ստեղծելու համար մի քանի տարիների համառ ու անկոտրուն աշխատանք է տարվել ստեծագործական ու տեխնիկական խմբերի կողմից` չխնայելով ոչ մի ջանք և եռանդ,- զրույցում ասաց դերասանը:

Ա. Մարգարյանը կարևորում է նաև այն փաստը, որ լավ դերասանական խումբ է հավաքված այս ֆիլմում և մեծ նվիրում կա յուրաքանչյուրի կողմից իր կերպարը խորապես դրսևորելու մեջ. «Բարդ տեսարանները հաղթահարվում էին պրոֆեսիոնալ խմբի կազմակերպվածությամ ու դերասանական հիանալի խաղի շնորհիվ: Ֆիլմում բոլոր դերերը հոգեբանական խորություն և կարևոր նշանակություն ունեն և ամբողջապես բնութագրում են տվյալ ժամանակաշրջանում ապրող և կյանքի ու վրեժի համար պայքարող մարդու ներաշխարհը»:

/filemanager/uploads/Im_Xach_3.jpg

Ա. Մարգարյանը մարմնավորում է արցախյան ազատագրական շարժումը վավերագրող օպերատորին, այս դեպքում հենց ֆիլմի ռեժիսորին,  ում աչքի առաջ կերտվում է պատմություն, անմահանում են հերոսները. «Իմ տեսախցիկի «աչքերով» է, որ պատմություն են դարձել բոլոր այն մարդիկ , ովքեր հայտնվել են օբեկտիվի դիմաց, օպերատորի` ում պատմական իրական կերպարը հենց ինքը, ֆիլմի ռեժիսորն է` Շավարշ Վարդանյանը: Ռեժիսորի հետ հանդման ժամանակ նա ասաց, որ կերպարներ կան և ես կարող եմ հանդես գալ ուրիշ դերով և որ հետաքրքիր կլինի իմ աշխատանքը այդտեղ էլ, բայց նա ինձ տեսնում է հենց իր դերում, իմ մեջ տեսնելով իրեն: Ես սիրով համաձայնվեցի և նկարահանումների ընթացքում  կերպարս ավելի ընդարձակվեց, անհրաժեշտ եղավ ավելի խորը ներկայացնելու, քան կար սցենարում»:  

Ի դեպ, «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմն աչքի է ընկնում մեծ դերասանական կազմով։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Նարինե Գրիգորյանը, Երո Մուրյան  ու Բորիս Խվոշնյանսկին։ Ֆիլմում նկարահանվել են նաև Շանթ Հովհաննիսյան, Սարգիս Գրիգորյան, Արմեն Մարգարյան, Հովակ Գալոյան, Ալեքսանդր Խաչատրյան, Արա Սարգսյան, Ռազմիկ Խոսրոև, Անի Խաչիկյան, Անդրանիկ Խաչատրյան, Լևոն Մելոյան, Լևոն Ղազարյան, Գնել Ուլիխանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Արկադի Ղարագուլյան և այլք։ Ինչպես նաև ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել հրավիրված դերասաններ Տատյանա Դերբենյովան և Կարինա Գոնդագսազյանը: 

Արմեն Մարգարյանը ուրախությամբ ընդգծում է նաև, որ հադիսատեսը վստահաբար տպավորված կհեռանա կինոդահլիճից. «Ֆիլմը յուրաքանչյուրի մոտ կարթնացնի այն միտքը, որ սիրել և վաստակել է պետք այն կյանքը, որտեղ ապրում ես, որ ոչինչ հենց այնպես չի տրվում և որ նվիրումն ու կարեկցանկն է ապրեցնում մարդուն»:

 

Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Շավարշ Վարդանյանը, բեմադրող օպերատորներն են Արտավազդ Խաչատրյանը, Մաքսիմ Հայրապետովը։ Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Հայկոն (Հայկ Հակոբյան):

Ֆիլմի պրոդյուսերներն են Հրաչյա Մեսրոպյանը և Վալերի Սահարյանը։ 

Կարդացեք նաև՝«Իմ Խաչը». իրական պատմությունների վրա հիմնված նոր ֆիլմ՝ Արցախյան պատերազմի մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին