▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հանեք էս մարդու վրայից քրեական գործը»

Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Հիմա իսկական ժամանակն է որ ասեմ, հանեք էս մարդու վրայից քրեական գործը, որոշել էր որպես Հայ հանդես գա աշխարհի առաջնություններին, 1 ամսով քաղաքացիություն տվեցիք ու քր․գործ բացեցիք, որ չի ծառայել բանակում։ Ծնվել է Վրաստանում և ամբողջ կյանքը բնակվել ՌԴ֊ում, ամոթ ա,  ամոթ, հիմա որ ասեք՝ ո՞վ է տեղյակ, ասեմ՝ բոլոր գերատեսչությունների էլ տեղյակ են, անձամբ ես բազմաթիվ գրություններ եմ ուղարկել։ Վաղը որ չեմպիոն դարձավ՝ վազելով կանչելու եք Հայաստան, դեբիլի նայվածքով նայեք աչքերին ու ասեք՝ մեղավոր չեք, այսօր աշխարհը տեսնում է հեղինակային լավագույն մրցաշարի Հայ մարզիկի մասնակցությունը, մեր դրոշի ներկայացումը։ Մեղկ եք, ժամանակը արագ կանցնի, դուք նույն տեղում չեք մնա, խելքի եկեք»։

Նշենք, որ խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ)  UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ մենամարտի (UFC 300 մրցաշարում) համար համար կստանա 164 հազար դոլար, հաղորդում է MMA Salaries-ը։

Օլիվեյրայի հոնորարը կկազմի 779 հազար դոլար։

Մենամարտը տեղի կունենա ապրիլի 13-ին Լաս Վեգասում։

Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 24 մենամարտ, տարել 21 հաղթանակ, կրել 3 պարտություն։ Օլիվեյրան տարել է 34 հաղթանակ, կրել 9 պարտություն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին