Ինչպես հայտնի է, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ն անցկացվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար:
Օրագիր.News-ն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով` առաջնության բացման արարողությունը Հայաստանից բացի ուրիշ երկիր չի ցուցադրել:
«Կազմակերպական աշխատանքներով ակտիվորեն զբաղվում էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով կոտրած տաշտակի առաջ է հայտնվել: Նա աջ ու ձախ գումարներ է ծախսել, իբր այս միջոցառմամբ Հայաստանի վարկանիշը բարձրացնելու համար, բայց ոչինչ էլ չի ստացվել:
Ինչպես հայտնի է, մոտ 20մլն դրամ միայն ծախսել են հագուստների վրա:
Մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշը այրած դիզայներ Արամ Նիկոլյանն էր հեղինակել և կարել բացման հանդիսավոր արարողությանը ներկա ներկայացուցիչների զգեստները, այդ թվում՝ Ադրբեջանի դրոշովը:
«Հայկական Ժամանակ»-ը գրել էր, որ ներկայացուցիչների զգեստները հեղինակելու և կարելու համար Արամ Նիկոլյանը, ըստ պայմանագրի, ստանալու է 18,9 միլիոն դրամ, որից 12,3 միլիոն դրամն արդեն ստացել է։
Մեզ հայտնի դարձավ նաև, որ գովազդային արշավն էլ իրականացրել է Արայիկ Հարությունյանի եղբոր` Երևանի ավագանու անդամ, Երևանի արտաքին գովազդի զարգացման խորհրդի անդամ Արման Հարությունյանի «Մեդիահաուզ Արմենիա» ընկերությունը»: