Ճանաչելով ձեզ, ծանոթ լինելով ձեր բնութագրին, կարևորություն չներկայացնող աշխատանքային ուղուն՝ հարկ չենք համարում առարկայական արձագանքել ձեր հրապարակմանը։
Այս մասին ասվում է ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ի տարածած հայտարարությունում, որով արձագանքում են իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի գրառմանը:
« «ՀԱՆԳԻՍՏ ՆՍՏԵՔ ՏԵՂՆԵՐԴ»
Ճանաչելով ձեզ, ծանոթ լինելով ձեր բնութագրին, կարևորություն չներկայացնող աշխատանքային ուղուն՝ հարկ չենք համարում առարկայական արձագանքել ձեր հրապարակմանը։ Դո՛ւք չեք այն անձը, ով պիտի գնահատի մեր գործողությունները: Սա Ձեզ ասում ենք թե մեր և թե հայտարարությունը ստորագրած մեր գործընկերների անունից։
Ի դեպ՝ կարող եք շարունակել
Ձեր մյուս պրոտեժեների նման նաև հովանավորել մայոր Միքայել Այվազյանին, դա հարիր է ձեզ, հարիր է նրան:
Ձեր զբաղեցրած պաշտոնի անվանումը բարի եղեք գոնե ճիշտ գրել, երբ հանրային հրապարակում եք անում»:
Հիշեցնենք, որ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը երեկ գրառում էր կատարել` նվիրված պահեստազորի սպաներին, նա նաեւ անուններ էր թվարկել, գրառման վերջում էլ իր կարգավիճակը նշելով, գրել էր, թե ինքը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր է: