Երգչուհի Սոնա Շահգելդյանը «Ինստագրամ»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ դիմել է իրավապահներին:
Բանն այն է, որ, ըստ երգչուհու, իրեն է զանգահարել լրատվամիջոցներից մեկի լրագրողը՝ ճշտելու համար, թե ինչո՞ւ Շահգելդյանը դուրս չի գալիս Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը մասնակցելու:
Երգչուհին հայտնել է, որ հրաժարվել է պատասխանել՝ իր անձնական գործերով զբաղված լինելու և անձնական իրավունքներից ելնելով:
«Ո՛չ մեկը ինձ չի կարող ստիպել անել մի բան, որը չեմ ցանկանում: Էստեղ սրբազանը բացարձակապես կապ չունի, նրա փոխարեն կարող էր լինել մեկ ուրիշը: Հարցն այն է, որ չկա այլևս ոչ մի վստահություն ոչ մի քաղաքական գործչի կամ նոր հեղաշրջում իրականացնող որևէ անձի հանդեպ: Ուստի կխնդրեմ հանգիստ թողնել ինձ. ես մայր եմ, ով զբաղվում է իր անչափահաս որդու դաստիարակությամբ և ունի այլ ընտանեկան զբաղվածություն: Խնդրում և պահանջում եմ հարգել ինձ և իմ դիրքորոշումը տվյալ մասով»,- գրել է նա:
Վերջինս հավելել է, որ իր մենեջերը կապ է հաստատել Երևանի ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի և տվյալ լրագրողի հետ:
«Կազմվել է արձանագրություն, տվյալ գործի մասով հնարավոր է հարուցվի քրեական գործ, ուստի այն մարդիկ, ովքեր սույն հոդվածը մեկնաբանել են վատ մեկնաբանությամբ և բացասական հայացքներ են նետել դեպի իմ անձը, դա ազդել է իմ վարկանիշի վրա, քանի որ էնտեղ կային նաև բարոյականությանը վերաբերող վատ մեկնաբանություններ: Այդ ամենը կատարվել է տվյալ լրագրողի ձեռքով՝ կիսելով նյութը տարբեր սոց. և լրատվական հարթակներում, որի հետևանքով տվյալ լրագրողը օրենքի ողջ սահմանում կենթարկվի քրեական պատասխանատվության և կվճարի բարոյական և ոչ միայն բարոյական, այլ նաև այլ վնասների հատուցում, ինչպես նաև՝ ինձ հոգեբանական ճնշման ենթարկելու համար»,- եզրափակել է նա:
Դիտեք նաև՝