▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանգիստ վեր ընգեք տեղներդ ... «Իմ քայլի» պատգամավոր

Այն պարտիզանական պատերազմները, որոնք մարդիկ մտադրվում են իրականացնել, բների մեջ խեղդվելու են, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Կարապետյանը:

«Բոլոր ուժերին, խմբակներին, անհատներին, որոնք նույնիսկ մտքի ծայրով անցկացրել են, որ կարող են ՀՀ լեգիտիմ իշխանության դեմ կատարել քայլեր, որոնք չեն բխում Սահմանադրությունից եւ օրենքներից, եթե կոռուպցիայի դեպքում իրենք կպրծնեն միայն թաթիկներ կտրելով, այստեղ գործողությունները համակցված են լինելու, ծեփվելու են պատերին, փռվելու են ասֆալտին եւ այլն: Որեւէ մեկի մտքով չանցնի ՀՀ լեգիտիմ իշխանության դեմ իրականացնել քայլ, որը չի բխում ՀՀ օրենսդրությունից Սահմանադրունից: Այն պարտիզանական պատերազմները, որոնք մարդիկ մտադրվում են իրականացնել, բների մեջ խեղդվելու են: Ես սա ասում եմ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անունից: Հանգիստ վեր ընգեք տեղներդ », - ասաց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին