▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հանկարծ չպայքարեք, մի թթու խոսք չասեք, ձեր մանդատն ու պաշտոնը վտանգի տակ չդնեք»․ Արամ Գևորգյան

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի գրառումը. «Գնացեք ու հրաժեշտ տվեք Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցուն, հետո բարձրացեք Բերձոր, հրաժեշտ տվեք Սուրբ Համբարձման եկեղեցուն այնպես, ինչպես հրաժեշտ տվեցիք Դադիվանքին։ Հետո եկեք ու ողբացեք, երգեր գրեք կորսված հայրենիքի ու վանքերի մասին։ Դա մեզ մոտ ամենալավն ա ստացվում։

Հանկարծ չպայքարեք, մի թթու խոսք չասեք, ձեր մանդատն ու պաշտոնը վտանգի տակ չդնեք։ «Հա դե հող ա, հա էլ կարանք հետ բերենք» ձևակերպումներով արդարացրեք ձեր մորթապաշտությունն ու հանգիստ անցեք ձեր գործին։ Մեկ ա ոչ ձեր տունն են հանձնել, ոչ էլ ձեր պատուհաններից թշնամական դրոշներ եք տեսնում։

Ճիշտ էր Վազգենը. «Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը: Ես ձեզ չեմ հասկանում: Ես ձեզնից վախենում եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի»»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին