▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրահայտ քանդակագործի արվեստագետ թոռան վրա ՔԿ-ում գործ է «կարվում»

Դիտեք նաև՝

Այսօր քանդակագործ Ալիս Մելիքյանի ծննդյան օրն է՝ 96 ամյակը։ Ալիս Մելիքյանը ծնվել է Ֆրանսիայում,  1936 թվականի մայիսին ծնողների և քրոջ հետ հայրենադարձվել է Հայաստան, իսկ  ներկայումս ապրում է Լոս Անջելեսում։

Հայտնի շատ քանդակների հեղինակ է Ալիս Մելիքյանը, իսկ անցած տարի, Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա առթիվ,  մայիսի 22-ին Փարիզում տեղադրված կիսանդրին նույնպես  հանրահայտ քանդակագործի աշխատանքն է: 

Ալիս Մելիքյանի թոռը՝ նկարիչ, քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանը տաղանդավոր տատիկ-պապիկների մշակութային ավանդույթների շարունակողն է։ 

Ֆրանսիայի ապահով կյանքը թողած՝ ապրում է Հայաստանում և օրերս սարսափելի տխուր իրականության հետ է բախվել, որի վերաբերյալ վաղը, 15.00-ին,  Մեդիա Կենտրոնում ասուլիսին են տալու նրա փաստաբանները։

Ոստիկանության Արաբկիրի բաժնում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի նկարիչ, քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանը խոշտանգման է ենթարկվել, ինչի արդյունքում ստացել է մարմնական լուրջ վնասվածքներ:

Մամուլն այս մասին օրերս գրել էր ու , մասնավորապես, «Փաստ» օրաթերթը նշել էր․ 

«Սկանդալային միջադեպ է տեղի ունեցել պարեկային ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր ձեռնաշղթայել և բերման են ենթարկել հենաշարժողական համակարգի լրջագույն խնդիրներ ունեցող և անհապաղ վիրահատության նախապատրաստվող արվեստագետին, որն իր տան դիմաց՝ կնոջ և անչափահաս երեխայի ներկայությամբ, իբրև թե ծեծի է ենթարկել չորս-հինգ ոստիկանի՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ:

Սակայն սա Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, նկարիչ և քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանի հետ կատարվածի հետ կապված ամբողջ պատմությունը չէ: Ըստ տեղեկությունների, ձեռնաշղթայված քաղաքացին ոստիկանության Արաբկիրի բաժնում արժանացել է չափազանց «ջերմ» վերաբերմունքի և արդյունքում ստացել է բավականին լուրջ մարմնական վնասվածքներ: Այս ամենը բավական չէ, հիմա էլ Քննչական կոմիտեում գործ է «կարվում»՝ ձեռնափայտով տեղաշարժվող արվեստագետին մեղադրելով ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ»:

Asekose.am-ը կհետևի այս թեմային և վաղը կներկայացնենք նոր մանրամասներ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին