▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետականների մեջ կան պրոֆեսիոնալներ, որոնց գիտելիքներն ու փորձը կարելի է օգտագործել. Զառա Սահակյան

«Տարիներ շարունակ ժողովուրդը դժգոհել է, որ ընտրությունների ժամանակ իր քվեն տեղ չի հասել, որ արդյունքները կեղծվել են: Հիմա մենք մաքսիմալ ապահովագրված ենք այդ ամենից եւ առավել քան երբեւէ պարտավոր ենք ներկայանալ ընտրություններին եւ մեր ձայնը տեղ հասցնել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել դերասանուհի Զառա Սահակյանը: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թավշյա հեղափոխությանն իր աջակցությունը հայտնած դերասանուհին արդյոք այժմ էլ սատարո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին. «Ես հեղափոխությանը մասնակցել եմ այն ժամանակ իշխող ռեժիմի դեմ պայքարելու եւ երկրում իրավիճակ փոխելու համար: Իմ կռիվը անձերի դեմ կամ հանուն անձերի չէր: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, նրա ծրագրերը, տրամադրվածությունը ոգեւորիչ է, իսկ կտրուկ փոփոխությունների համար դեռ ժամանակ է պետք: Համենայն դեպս, Փաշինյանն այն մարդն է, որն իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից հաշվի է նստել ժողովրդի կարծիքի, ցանկությունների հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նրա անձի դեմ ո՛չ ես, ո՛չ էլ իմ շրջապատից որեւէ մեկը ոչինչ չունի»,-պատասխանել է դերասանուհին: Նա շրջապատի մարդկանց կողմից Փաշինյանի եւ իր թիմի գործելաոճի վերաբերյալ տարբեր տեսակետներ է լսել, դժգոհությունները հիմնականում կապված են կադրային քաղաքականության հետ.

 

 

 

 

 

 

 

«Բնականաբար, հեղափոխությունից հետո Փաշինյանի կողքին կարող էին հայտնվել գործից ոչ այնքան տեղյակ, անփորձ կադրեր զուտ այն պատճառով, որ նրանք վայելում են Փաշինյանի վստահությունը: Կարծում եմ` որոշ ժամանակ անց կլուծվի նաեւ տարբեր ոլորտները պրոֆեսիոնալներով «ողողելու» խնդիրը»,- շեշտել է Զառան` հավելելով, որ մի շարք խնդիրներից քաղաքացիները տանը նստած չեն կարող գաղափար ունենալ, ուստի դատողություններ անելիս հաճախ կարող են սխալվել: 


Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին