▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրաքվեն մի՛ դարձրեք ապազգային և հանցավոր անցյալի ինդուլգենցիա. Վարուժան Ավետիսյան

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Հանրաքվեն մի՛ դարձրեք ապազգային և հանցավոր անցյալի ինդուլգենցիա

Մի՛ փորձեք ՍԴ-ն նախկինների ձեռքից խլելու և հեղաշրջումը կանխելու նպատակի հետ միասին լեգիտիմացնել և սրբազնացնել 1995, 2005 և 2015 թվականներին (երեք անգամ) ժողովրդի կամքին հակառակ նրան պարտադրված կեղծ սահմանադրությունը։

Այդու՝ մի՛ փորձեք լեգիտիմացնել և ազգային հագուստ հագցնել այսպես կոչված երրորդ հանրապետությանը, որն իրականում հայկական պետականությունը խափանելու համար ստեղծված կիսագաղութային համակարգ է։

Ժամանակն է մերժելու այս կիսագաղութային համակարգը և նրա կեղծ սահմանադրությունը։

Ժամանակն է 1-ին Հանրապետության իրավահաջորդության հիման վրա վերակերտելու Հայաստանի Հանրապետությունը՝ իր նոր Սահմանադրությամբ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին