▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրային հեռուստաընկերության հետ իմ 20-ամյա համագործակցությունն ավարտված է. Քրիստինե Մելքոնյան

Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Քրիստինե Մելքոնյանը թողնում է աշխատանքը հեռուստաընկերությունում։

«Հանրային հեռուստաընկերության հետ իմ 20-ամյա համագործակցությունն ավարտված է։ Դրանք շատ կարևոր ու շատ տարբեր 20 տարիներ են, որոնք, վստահաբար, սիրով են հիշվելու։ Հպարտ եմ, որ թողել եմ հետագիծ, սահմանել եմ չափորոշիչներ, որոնց ձգտում են։

Շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին, որոնց հետ աշխատել եմ, որոնցից սովորելու հնարավորություն եմ ունեցել։ Հատուկ ուզում եմ տեխնիկական անձնակազմին շնորհակալություն ասել, նրանց գործն ամենակարևորն է ու ամենաչերևացողը։ Հենց նրա՛նց պրոֆեսիոնալիզմն է, հաճախ, փրկում եթերը (էկրանից դա չի երևում)։ Շնորհակալ եմ հեռուստադիտողին։ Ձեր գնահատականն ամենակարևորն է։

Հ1-ում չլինելու պատճառների մասին չեմ խոսի.. հիմա։ Ամեն բան իր ժամանակն ունի», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին