▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել. Առաջին ալիքի հայտարարությունը

Առաջին ալիքի հայտարարությունը

Հարգելի լրագրողներ,

Ցանկանում ենք տեղեկացնել, որ համացանցում շրջանառվում են ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ և նախատեսված չեն հեռարձակման համար:

ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են նշված հեռուստաընկերությունները.

  1. Արմենիա ԹիՎի
  2. Շանթ
  3. Միր
  4. Հ2
  5. ԱՐ
  6. Կենտրոն
  7. Երկիր Մեդիա
  8. 5-րդ ալիք:

Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար:

Այսինքն ՀՀ Վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը: 

Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել:

 

Առաջին ալիք 

Հասարակայնության հետ կապերի բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին