▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրային տրանսպորտը կաշխատի, հանրակրթարանները կբացվեն. Տիգրան Ավինյան

Նախատեսում ենք, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կբացվեն առեւտրի իրականացման վայրերը, նախակրթարանները: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Արտակարգ դրությունը երկարաձգվելու է ՀՀ ողջ տարածքում: Ես անհրաժեշտ եմ համարում ելույթիս ընթացքում անդրադառնալ ընթացիկ վիճակին: 36 հազար 16 թեստ է կատարվել, հաստատվել է 3860 դեպք: Փաստացի բուժում է  ստանում 2218 մարդ: Մահվան ելքով ունեցել ենք 49 դեպք: Մարտի 1-ից մինչ օր հաստատված դեպքերից տեսանելի է, որ երբ կիրառվում էին սահմանափակումները, մայիսի սկզբից սկսվել է դեպքերի աճ», – նշեց նա:

Ավինյանը նշեց, թե կարող է հարց առաջանալ, թե ինչու է արտակարգ դրությունը երկարաձգվում, իսկ սահմանափակումները՝ թուլացվում: «Այս ընթացքում անհրաժեշտ էր ձևավորել բարձր ինքնագիտակցություն: Ընդհանրապես արտակարգ դրության պայմաններում հանրային ոլորտի, հասարակության պատրաստվածության աստիճանը բարձր է: Այժմ արդեն առավել քան երբևէ, պետական համակարգում համապարփակ և խորքային բարեփոխումների անհրաժեշտությունը: Դրանք ընդհատվեցին կորոնավիրուսով պայմանավորված և առաջիկայում լծվելու ենք այդ աշխատանքներին: Պետական համակարգում բազմաթիվ միֆեր կոտրվեցին», – նշեց նա:

«Հանրային սննդի  օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաեւ փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը եւ մի քանի այլ թուլացումներ կլինեն:Միաժամակ, քանի որ աշխատող ծնողների համար խնդիր է մանկահասակ երեխաների խնամքի ապահովումը, կվերաբացվեն նաեւ նախակրթարանները»,- ընդգծեց փոխվարչապետը:

Ավինյանը նշեց, թե մայիսի 25-ից բաց տարածքներում դիմակ չկրողները կտուգանվեն և դիմակ կրելը պարտադիր կդառնա:

ԱԺ   յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հատուկ նիստն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին