▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրային տրանսպորտում ալկոգելի փոխարեն  «սապոնաջուր» և «անծանոթ» հեղուկներ են հայտնաբերվել

Հուլիսի 6-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ՝ համավարակի տարածումը կանխարգելելու և պարետի որոշման պահանջները ապահովելու նպատակով, խստացված ռեժիմով հերթական վերահսկողական աշխատանքներն է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։

Թեև հանրային տրանսպորտի գործունեության համակարգում ակնհայտորեն նկատվում է խախտումների թվաքանակի նվազման դրական տեղաշարժ, այնուհանդերձ, հուլիսի 6-ին Նոր Նորք վարչական շրջանի մի շարք վայրերում իրականացված դիտարկումների ընթացքում արձանագրվել են նախորդ դիտարկումների ընթացքում առավել հաճախ հանդիպող խախտումները և թերությունները։

Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում կրկին հիմնական արձանագրվող խախտումը եղել է ախտահանիչ հեղուկի բացակայությունը, իսկ որոշ տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներ։

Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում այսօրվա հիմնական խախտումը եղել է այն, որ հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ։

Նշված խախտումների հիմքով տեղում կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Զոուգահեռ Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ՝ թերություններն անհապաղ շտկելու նպատակով:

Արտակարգ դրության պայմաններում անվտանգության կանոնների պահպանման նկատմաբ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է և կրելու է պարբերական բնույթ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին