▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրային վերահսկողության հարթակը առիթ է դառնում ատելության խոսքի, ինչն անթույլատրելի է. Փաշինյան

Հակահամաճարակային վիճակը Հայաստանում շարունակում է վատանալ. արդեն երկու օր է՝ գործարկվել է հակահամաճարակային կանոնների պահպանման հանրային վերահսկողության հարթակը, որը տալիս է պատկերացում, թե ինչու է տեղի ունենում այս ամենը: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պատասխանը պարզ եւ միանշանակ է՝ հակահամաճարակային կանոնների համատարած ու զանգվածային չպահպանումը: Արդեն այդպիսի հազարավոր դեպքեր են հրապարակվել սոցիալական ցանցերում: Բայց ես ուզում եմ սրա հետ կապված մի մտահոգիչ միտման մասին խոսել: Մասնավորապես, դա առիթ է դառնում ատելության խոսքի, քննադատության խոսքի այն քաղաքացիների նկատմամբ, ում հակահամաճարակային կանոնները չպահպանելու վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվում: Սա անընդունելի է, չի կարելի նման վերաբերմունք արտահայտել մեր հայրենակիցների նկատմամբ, որովհետեւ այս պատմությունը միայն նրանց մասին չէ, մեր բոլորի մասին է: Ես ինքս էլ վարակվել եմ, հետեւաբար, ես էլ ինչ-որ մի բան այնպես չեմ արել, ինչպես պետք  է: Այս հարթակը ոչ թե դատապարտելու համար է, այլ մեր պրոբլեմը հնարավորինս խորը հասկանալու»,-ասաց Փաշինյանը:

«Այդուհանդերձ, երբ տեսնում եմ ընդհատակյա վերջին զանգ կազմակերպած դպրոցի տնօրենի, ինքս ինձ հարց եմ տալիս՝ որտեղ է սխալվել կառավարությունը: Իհարկե, կան մարդիկ, որոնք այս հարցի պատասխանն ունեն միանշանակ: Շատերը կասեին, որ եթե նախորդ իշխանության ժամանակ նշանակված տնօրեններն ազատված լինեին, այսպես չէր լինի, եթե նախորդ  իշխանության ժամանակ նշանակված ոստիկանները ազատված լինեին, այսպես չէր լինի: Դատավորները, պաշտոնյաները բոլոր եւ այլն: Բայց ես ուզում եմ ասել, որ սա շատ կասկածելի ճանապարհ է, որովհետեւ այս տրամաբանությամբ մենք կարող ենք հասնել նախորդ իշխանության ժամանակ նշանակված վարորդներին, վաճառողներին, ի վերջո, նախորդ իշխանության ժամանակ ապրած մարդկանց, մեզ բոլորիս»,-ասաց վարչապետը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին