▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ո՞ր վարորդները կտուգանվեն 50հզ. դրամ՝ 200հզ-ի փոխարեն. նախագիծ

ՊՆ Դավիթ Տոնոյանի անակնկալ այցը հուզեց Ռոբերտ Ամիրխանյանին

Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. իրենց բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4. . .

Արքայանարնջի չրի արտադրությունը` փոքր բիզնես Մեղրիի բնակիչների համար

«Նիկոլ ջան, տղա՛ս, խնդրում եմ փոխեք Ձեր ելույթների բարկացած տոնայնությունը». Անահիտ Բախշյան

Նրանք ովքեր եղել են Սուրբ Ղազար կղզում, չեն կարող անտարբեր լինել այս լուսանկարների նկատմամբ.. . .

Դատախազությունն արձագանքել է Արթուր Բաղդասարյանի կողմից ապօրինաբար գույք ձեռք բերելու լուրին

Ինչպե՞ս են ԱԺ պատգամավորները շախմատ խաղում Հայրենիքի պաշտպանների հետ

«Հանձնաժողովը կոչ է անում Ստյոպա Սաֆարյանին զերծ մնալ նման գործելակերպից»․ հայտարարություն

Միշտ մտածում էի՝ պետք է բազում երեխաներ ունենամ, չստացվեց, ո՞ւմ վրա չարանամ. Գոհար Իգիթյանն անկեղծանում է

Օրակարգը չափազանց կարևոր էր. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

«Զարթի՛ր, լաո». երգում են Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը

Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին

Ծեծկռտուք՝ Հայաստան-Հունաստան խաղին. 4 մարդ բերման է ենթարկվել. մեկի քիթը կոտրվել է

Շատ կոպիտ ձևի «ախպար» էին ասում, էդ բառը գոյություն չունի այլևս երիտասարդների մեջ․ Ժիրայր Փափազյան

Ժամանակն է, որ մենք համատեղ նախագծեր իրականացնենք. Արմեն Սարգսյանը՝ վրացի հյուրին

Կայֆ ա, չէ՞...Տիգրան Ավինյան

«Զվարթնոց»-ի 3 աշխատակից է ձերբակալվել՝ ուղևորներից մեկի ուղեբեռից մոտ 2 մլն դրամի ոսկեղեն. . .

Մգեր Արմենիան գնացել է երկրպագելու Վրեժ Կիրակոսյանին ռուսական «Голос» նախագծում

Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի սիրառատ պարը՝ երգչուհու մենահամերգի ժամանակ

Հիշում եմ Սոս Ջանիբեկյանի հոր մտերմությունը թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի հետ. Անահիտ Մութաֆյան

Գործ է պետք անել... Նազենի Հովհաննիսյան

Տուրքերը բարձրանում են. Երևանի ավագանու անդամ

Բա ցիկլոններին ո՞վ փռեց ասֆալտին, որ 2 ամիս ա վախում են գան Հայաստան. Գագիկ Սուրենյան

Շատերը ցանկանում են, որ մենք մտնենք եւ ասենք որոշ մարդկանց՝ «դուրս կորեք այս շենքից», բայց. . .

«Բոլոր փարիզցիների միջից աղջիկս հայի ընտրեց». Դմիտրի Դիբրով

«Բա ո՞րն է առաջարկը, ֆիզիկապե՞ս հանենք»

Նոր փոփոխություն. Ամուլսարի թեման երկու տարով կհետաձգվի՞

«Տարոն Ավիան» հեռանում է. Աֆրիկան գերադասել է Հայաստանից

Նախկին պատգամավոր «Մապի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանը կալանավորվեց

Նախկին նախարարն ու Արթուր Բաղդասարյանը կասկածվում են 5 միլիոն դոլար արժողությամբ պանսիոնատը. . .

Աննա Հակոբյանը` Նազարբաևայի նվիրած վերարկուով

Երեւանում 37-ամյա կինը լույս աշխարհ է բերել 11-րդ երեխային

Ինձ համար շատ ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը աղոթում է. «Իմ Քայլի» պատգամավոր

Դալմայի այգիներում քանդել են 16-18-րդ դարի հուշարձանը

«Իսկ այժմ՝ Պապի՝ «գալուբոյ» լինելու պատմական անցքի շուրջ». Վահրամ Թոքմաջյան

Բացահայտվել է Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակած ամերիկացի սենատորի կապը թուրք լոբբիստների հետ

Գործկո՛մ, դո՛ւրս. երկրպագուները պահանջում են ՀՖՖ գործկոմի հրաժարականը

Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ զոհված Սամվել Դևելյանին հետմահու շնորհվեց Արիության մեդալ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նազարբաևային

Հափշտակվել է 515 միլիոն դրամ․ ոստիկանության բացահայտումը

Եվրո-2020․ Հայաստան-Հունաստան. ՈւՂԻՂ

Թվայնացված համակարգերը պետք է լինեն մատչելի և կիրառելի. Նիկոլ Փաշինյան

Սարգսյանը հյուրընկալել է Նազարբաևային

Եթե այս դահլիճում ենք բացատրում օրենքի խախտումն ու արդարացնում, կներեք, ի՞նչ ենք ակնկալում. . .

Բա հեղափոխությունը պոզով-պոչո՞վ ա լինում. Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում

Առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու համար մեղադրվող փաստաբաններն ազատ են արձակվել

Տնտեսվարողների խախտումների հիմնական մասը ինվոյսային արժեքներում տվայլների խեղաթյուրումն է

ՀՅԴ-ն դիմել է ԲՀԿ-ին և «Լուսավոր Հայաստանին»՝ Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու առաջարկով

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Հանրային հեռուստառադիոընկերության Խորհուրդը՝ խորհրդի նախագահ Արա Շիրինյանի անունից հրապարակել է Լոս Անջելեսում գործող ARTN հեռուստաընկերության նախագահ և սեփականատեր Ռոբերտ Օղլաղչյանի կողմից Հանրային հեռուստաընկերությանը ներկայացված մեղադրանքներին: Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է.

Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքը Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում վերահեռարձակվում է «ՊանԱրմ ինք» ընկերության միջոցով։ Վերահեռարձակման իրավունքի տրամադրումը ոլորտը կարգավորող իրավական ակտերով մրցույթ անցկացնելու պահանջ չի նախատեսում, հետևաբար Հանրային հեռուստաընկերությունն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք։

Այդուհանդերձ, 2019 թ․հունիսին Խորհրդի նախագահը մամուլում բազմիցս հայտնել է ԱՄՆ-ում Առաջին ալիքի վերահեռարձակման նոր պայմանագիր կնքելու ցանկության մասին։ Դրանից հետո երեք ամիսների ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը չի ստացել ոչ մի առաջարկ ARTN կամ որևէ այլ ընկերությունից։ Խորհուրդը զուգահեռաբար անցկացրել է մասնավոր հարցումներ և հեռակա ուսումնասիրություն Լոս Անջելեսում հնարավոր գործընկեր գտնելու նպատակով, բայց համոզվել է, որ տեղի հայկական հեռուստաշուկայում տիրող անառողջ մրցակցությունը լայն ընտրության հնարավորություն չի տալիս։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՊանԱրմ ինք» ընկերությունը․

- 2014-2019 թթ․կատարել է Վերահեռարձակման իրավունքի տրամադրման պայմանագրով ստանձնած պարտավորությունները,

- ամերիկյան Spectrum ընկերության հետ համագործակցության արդյունքում մեծացրել է հեռարձակման գոտին՝ Առաջին ալիքն ավելի հասանելի դարձնելով ԱՄՆ հայ հեռուստադիտողին,

- 2014 թվականից Հարավային Կալիֆորնիայի հայ հեռուստադիտողների համար Առաջին ալիքը հասանելի է դարձրել անվճար հիմունքներով,

- Հանրային հեռուստաընկերության պահանջով ընդունել է գովազդի տևողության սահմանափակումները, վերահեռարձակման տեխնիկական նոր պահանջները և պայմանները,

- բարձրացրել է Վերահեռարձակման իրավունքի տրամադրման դիմաց վճարվող գինը տարեկան 30․000 ԱՄՆ դոլարից մինչև 48․000 դոլար՝

Հանրային հեռուստառադիոընկերության Խորհուրդը համաձայնություն է տվել հեռուստաընկերության Գործադիր տնօրենին «ՊանԱրմ ինք» ընկերության հետ ևս 5 տարի ժամկետով վերակնքելու Վերահեռարձակման իրավունքի տրամադրման պայմանագիրը։

Հարկ է նշել նաև, որ վերահեռարձակման իրավունք ստացած ընկերությունը, բացի տարեկան 48․000 դոլար վճարից, հոգում է Պայմանագրից բխող ծառայության մատուցման բոլոր ծախսերը, այն է՝ ամերիկյան կաբելային ընկերությունների և վերգետնյա հեռարձակողների միջոցով Առաջին ալիքի հաղորդումների տարածումը, իր աշխատողների վարձատրությունը և այլն։ Այդ ծախսերը, որոնք մի քանի անգամ գերազանցում են վերահեռարձակման իրավունքի (լիցենզիայի) համար վճարվող գումարը, «Պան Արմ ինք» ընկերությունը փոխհատուցում է Առաջին ալիքի ծրագրում գովազդ տեղադրելով և կրում է բոլոր ռիսկերը դրանք չփոխհատուցելու պարագայում, ինչը աշխարհում ընդունված պրակտիկա է։

Եւ չնայած վերոնշյալ հանգամանքներին՝ հաշվի առնելով հայ հանրության արդեն բորբոքված սպասելիքները՝ Հանրային հեռուստառադիոընկերության Խորհուրդը ընդունում է պարոն Օղլաղչյանի ժամկետանց առաջարկը և պատրաստ է կնքել վերահեռարձակման պայմանագիրը ARTN հեռուստաընկերության հետ 2019 թ. նոյեմբերի 1-ից՝ նույն պայմաններով, ինչ «ՊանԱրմ ինք» ընկերության հետ՝ փոփոխելով միայն լիցենզիայի համար նախատեսված վճարի չափը՝ բարձրացնելով այն տարեկան 48.000-ից մինչև 1 մլն դոլար, ինչը 5 տարվա համար կազմում է 5 մլն դոլար, ինչպես և խոստացել է պարոն Օղլաղչյանը:

Հասկանալով առաջարկի բիզնես ռիսկերը՝ Հանրային հեռուստաընկերությունը բանակցելու է «ՊանԱրմ ինք» ընկերության հետ պայմանագրի հնարավոր չեղարկման հետևանքների շուրջ: Ուստիև սպասում ենք Ռոբերտ Օղլաղչյանի գրավոր արձագանքին:

Պարոն Օղլաղչյանը ասուլիսում նշում էր նաև «Գլոբքաստ» ընկերության անունը, որն իբրև թե 2013 թվականից փակվել է և այլևս գոյություն չունի, բայց որի հետ կնքված պայմանագրով Հանրայինն իրականացնում է իր արբանյակային հեռարձակումը։ Այս պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Գլոբքաստ Ֆրանս ընկերությունը շարունակում է գործել և այսօր էլ ապահովում է Հանրայինի արբանյակային սփռումը։ 2015 թվականին տեխնիկական որակի բարելավման և ֆինանսական տնտեսման նպատակով Հանրայինը փոփոխել է իր արբանյակային հեռարձակման սխեման և Գլոբքաստ ընկերության հետ կնքված պայմանագրում կատարվել է փոփոխություն․ վերջինս Առաջին ալիքի հաղորդումները Հյուսիսային Ամերիկայում սկսել է հեռարձակել Galaxy 19 արբանյակով:

Անհրաժեշտության դեպքում, որպես «կոռուպցիոն բացահայտման» հերքում, կարող ենք ներկայացնել «Գլոբքաստ Ֆրանս» ընկերության հետ Հանրայինի համագործակցությունը հավաստող նամակը ֆրանսիական ընկերությունից՝ ստորագրված 2019 թ.փետրվարին։

Հանրային հեռուստաընկերության շուրջ հասարակական հետաքրքրությունը և թափանցիկության պահանջները հասկանալի են և ողջունելի։ Սակայն այդ պահանջները պետք է հիմնված լինեն առողջ փաստարկների, այլ ոչ թե մանիպուլյատիվ հայտարարությունների վրա:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ՝
Արա Շիրինյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ ավելին