▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրության մի ստվար մասը պատրաստ է առողջության ապահովագրության համակարգի նեդրմանը. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է օրեր առաջ իր տեղադրած հարցման արդյունքները։

 

 

«Քանի որ քվեարկությունը ամփոփվեց, կարող ենք արձանագրել, որ հանրության մի ստվար մասը պատրաստ է առողջության ապահովագրութան համակարգի նեդրմանը, ինչը տեղի կունենա մոտակա մի քանի տարիների ընթացքում:

Կուզենամ անպայման ֆիքսենք, որ այն մեր քաղաքացիների սոցիալական պաշտպանությանն ուղղված համակարգ է, և ոչ թե ֆինանսական համակարգ, ինչպիսին կամավոր ապահովագրությունն է։ Այն ապահովելու է այսպես կոչված աղետալի առողջապահական ծախսերի (catastrophic health expenditures) վերացումը համակարգում ներգրավված բոլոր անձանց համար, որոնք դեպքերի մի մասում բերում էին ընտանիքների աղքատացման։ Նոր համակարգի ներդրման ժամանակ այսօր գործող բոլոր պետական երաշխիքները մնալու են ուժի մեջ։

Մոտակա ամիսներին նաև կներկայացնենք առողջության ապահովագրության հայեցակարգը հանրային լայն քննարկումների համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին