▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը կմասնակցի Նիկոլ Փաշինյանը. Արարատ Միրզոյանը պարզաբանում է

 

Դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի ոչ թե առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն, այլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: 

 

 

 

 

 

 

 



Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ հերքելով տեղեկատվությունը, թե ինքը պետք է մասնակցեր դեկտեմբերի 6-ին կայանալիք հանդիպմանը:  

«Դա այն ֆորմատը չէ, որ առաջին փոխվարչապետը գնա: Դա նախագահների ֆորմատ է, և Հայաստանը կներկայացնի վարչապետը: Ես չեմ գնալու»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, համաձայն որի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը, նրան փոխարինելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Փաշինյանի բացակայությունը մամուլը պատճառաբանում է նրա՝ արձակուրդում գտնվելու հանգամանքով և Հայաստանի նախընտրական իրավիճակով: 

Ավելացնենք, որ այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաև  Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ գրելով.

 

 

 

 

 

 

 

 

 

«Ի՞նչ է սա: Ու՞ր է այս «տեղեկատվության» հղումը, աղբյուրը: Լավ, հղումը մի կողմ, ի՞նչ դժվար էր «Փաշինյանի բացակայությունը պատճառաբանվելու է նրա արձակուրդում գտնվելով» նախադասությունը գրելուց առաջ մտնել կառավարության e-gov կայքէջի «վարչապետի որոշումներ» բաժին և տեսնել, որ վարչապետի արձակուրդը տևելու է մինչև դեկտեմբերի 5-ը կամ եթե դա դժվար է՝ ուղղակի զանգահարել ինձ: Կային ժամանակներ, երբ նման «տեղեկություններ» տարածելու համար գոնե հարցական նշաններ էին օգտագործվում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին