▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀԱՊԿ-ին ՀՀ-ի անդամակցության սառեցումը պետք է որոշ գործիչների՝ նյարդերը հանգստացնելու համար». Պետդումա

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության «սառեցումը» պետք է որոշ քաղաքական գործիչների՝ նյարդերը հանգստացնելու համար: Այս մասին РИА Новости-ին ասել է ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:

«Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության «սառեցումը» պետք է որոշ քաղաքական գործիչների՝ նյարդերը հանգստացնելու և այդ կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում իրենց անվտանգության վրա հանգիստ աշխատելու համար»,- նշել է նա՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության «սառեցման» վերաբերյալ:

***

ՀԱՊԿ քարտուղարությանը Երևանի անդամակցության դադարեցման մասին որևէ դիմում չի ստացվել: Այս մասին РИА Новости-ին հայտնել են կազմակերպության քարտուղարությունից:

«ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությամբ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումներին չմասնակցելը»,- հայտնել է քարտուղարությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին