▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը. Արման Բաբաջանյան

Քիչ առաջ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Մեզ բոլորիս պետք է սթափվել, այսպես շարունակել չի կարելի։ Ալենի հետ հեռախոսազրույց եմ ունեցել»։

Պատգամավորը նաև նշել է, որ պատահարի մասին հայտնել է ոստիկանապետ Արման Սարգսյանին:

Ուշագրավն այն է, որ քիչ առաջ BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին