▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա

Այսօր հարձակում է եղել Փարիզի հյուսիսում գործող Սամուել-Մուրադյան հայկական վարժարանի վրա։ 

«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը` դատապարտելով այդ արարքը:

«Լրջորեն մտահոգված ենք Սևրի հայկական Մուրադյան վարժարանի դեմ իրականացվող վանդալիզմի կրկնվող դրսևորումներով։ Այս գործողությունները չպետք է մնան անպատիժ»,-գրել է Տոլմաջյանը։

Հիշեցնենք, հոկտեմբերի 20-ին ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ հարձակում է կատարվել  Nouvelles d'Arménie-ի գրասենյակի վրա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին