▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարձակվել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա

Երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա:

Ըստ տարածված տեղեկությունների, 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան:

Փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ են տեղացել փաստաբանի հասցեին ու հեռացել:
Ոստիկանությունը տեղյակ է միջադեպից և նյութեր են նախապատրաստվում:

Նշվում է, որ հարձակումը կապված է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գործունեության հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին