▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարցն այն չէ՝ փող կա, թե՞ չկա. Նիկոլ Փաշինյանի ելույթը ԳԱԱ տարեկան ժողովին

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ  ներկա է գտնվել  Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովին, ողջունելով ներկաներին, ընդգծել է՝ Հայաստանը գիտական պոտենցիալ ունի։

«Հայաստանը եղել է Սովետական միության սիլիկոնե հովիտը»։ Վարչապետի այս խոսքերին հաջորդել է  դահլիճի ծափահարությունները: Թե ինչո՞ւ էր Խորհրդային միությունում գիտությունը հզոր, վարչապետն իր տեսակետն ունի։ «Պետությունը և հանրությունը գիտեին, թե ինչ էին ուզում գիտությունից, գիտությունն էլ շատ հստակ գիտեր, թե ինչ էր ուզում պետությունից և հանրությունից։ Կարծում եմ, որ մեր ունեցած խնդիրների մեծ մասը կապված է այս թնջուկի հետ»։

 

 

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ինչ է ուզում պետությունը գիտությունից։ Ըստ նրա՝ շատ է խոսվում այն մասին, որ ֆինանսները բավարար չեն։ «Կառավարությունում ես առաջարկել եմ ընդհանրապես հրաժարվել փողի մասին խոսակցությունից, որովհետև, եթե որևէ խոսակցություն մենք սկսում ենք փողից, շատ արագ մտնում ենք փակուղի։ Պետք է խոսել, ոչ թե նրա մասին, ինչքան փող կա և մենք ինչքան ենք պատրաստ հատկացնել, այլ, թե մենք ինչ խնդիր ենք լուծում»։ Վարչապետը վստահեցրել է՝ եթե ցանկություններն ու անելիքները հստակ լինեն, փող կգտնվի։

 

 

Ըստ վարչապետի՝ ժամանակակից աշխարհում կրթությունը անհնար է պատկերացնել առանց հետազոտական, այսինքն գիտական բաղադրիչի։ Հայաստանում գիտական համակարգը կտրված է բուհականից։ «Մենք փորձելու ենք հնարավորինս շատ և արդյունավետ ինտեգրել գիտական ուղղությունը կրթականին։ Մեր պատկերացումն այն է, որ մենք պետք է պատվիրակենք բուհական և գիտական այն համակարգերին, որը հնարավորություն կտա գիտնականներին ավելի ինտեգրված լինել տնտեսության և հանրային կյանքի կառավարման մեջ։ Նույն հնարավորությունը կտա նաև ուսանողներին, նրանց համար կստեղծի ոչ միայն տեսական գիտելիքները փորձել կիրառել գործնականում»,-նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի ելույթը ԳԱԱ տարեկան ժողովին՝ ամբողջությամբ՝ տեսանյութում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին