Բլոգեր Արթուր Չախոյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ․
«Պարոն Ալեքսանյան, 2023 թվականի նոյեմբերի 28-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գլխավոր գրասենյակում հանդիպման ժամանակ Դուք վստահաբար հայտարարեցիք, որ «չի կարող լինել մի կոռուպցիոն դրսևորում, որը մենք շահագրգռված չենք բացահայտելու»:
Սակայն Ձեր խոսքերը ժամանակի ընթացքում փաստեցին որ Ձեր քաղաքական ուժը շահագրգռված չէ բացահայտելու այս 62243923 քրեական գործը։
Թե չէ ինչպե՞ս է հնարավոր, որ ակնհայտ չարաշահումների և պետական միջոցների մսխման փաստերի առկայությամբ քրեական գործը տեղից չի շարժվում։
Սա նշանակում որ իշխանական համակարգի ներսում կան շահագրգիռ անձինք, որոնք կանխամտածված խոչընդոտում են գործի ընթացքը՝ իրենց թիմակիցներին պաշտպանելու նպատակով:
Ինձ հաճախ հարցնում են՝ «Այսքան կոռուպցիա ես հանրայնացնում, ինչ-որ բան փոխվո՞ւմ է»։
Ոչ, ոչինչ չի փոխվում։ Քրեական գործերը կամ ծածկադմփոց են անում, կամ «թթվի քարը» դնում են դրանց վրա, որ վաղեմության ժամկետը լրանա և ոչ ոք պատասխանատվություն չկրի։ Տվյալ դեպքում նշված քրեական գործն ծամել դրել եմ բերաները, բայց արդեն երկու տարի է գործը տեղից չի շարժվում։
Շատերը հարցնում են՝ «Բա եթե այսքան հրապարակում ես, Նիկոլ Փաշինյանը չի՞ տեսնում»։
Ժողովուրդ ջան, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը նշված դեպքի մշտադիտարկման արդյունքները զեկուցել է Նիկոլ Փաշինյանին:
Եվ հիմա արդեն ինքներդ հետևություն արեք՝ Եթե Նիկոլ Փաշինյանը տեղյակ է, ապա ինչու՞ ոչինչ չի փոխվում»։