▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարևանները քաշքշե՞լ ու հայհոյե՞լ են Հայկ Մարությանին․ դու դերասա՞ն ես, թե քաղաքապետ

Միջադեպ է տեղի ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շենքի բակում․ Հարևանները քաշքշել ու հայհոյել են Հայկ Մարությանին։ 

Mediaport-ն է գրում ու նշում, որ այսօր «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, որը նաև Մարությանի հարևանն է, նկարել էր իրենց շենք տանող սառցակալած ճանապարհը՝ ամոթանք տալով Մարությանին:

Մարությանն այդ լուսանկարի հրապարակումից հետո անձամբ է բահը վերցրել ձեռնք ու իջել բակը մաքրելու: Հարևանները տեսնելով քաղաքապետի հերթական շոուն, իջել են բակ և հայհոյանքերի տարափ հնչեցրել Հայկ Մարությանի հասցեին: Երբ նա փորձել է պատասխան հայհոյանք տալ, հարևաններից մի քանիսը սկսել են քաշքշել, մեկն էլ բռունցքով հարվածել է նրա դեմքին:

Ականատեսների վկայությամբ՝ Հայկ Մարությանին հարևանների ձեռքից հասցրել է փախցնել Արսեն Բաբայանը, տուն է տարել, այդպիսով հանդարտեցնելով լարված վիճակը:

Արսեն Բաբայանի գրառումը՝ ստորև․ 

Հայկ Մարության, սա քո և իմ տուն տանող ճանապարհն է: Քաղաքի չերևացող մասերից մեկը: Ոչ ես եմ տնտեսվարող, ոչ էլ դու իրավունք ունես տնտեսվարող լինել: Բայց դու, ասում են, մեր մայրաքաղաքի քաղաքապետն ես: Հիմա ես ի՞նչ անեմ: Գամ ձեր տուն ու վրեդ մունա՞թ գամ, որ սենց անբանի մեկն ես: Թե՞ գույքահարկ ու այլ պարտադիր վճարներ անելուցս հետո մի բահ վերցնեմ ու իջնեմ մաքրեմ քո և իմ տան ճանապարհը:

Տղա ջան, դու դերասա՞ն ես, թե քաղաքապետ:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին