▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարգելի աղջիկներ ջան, ռիսկով գնացեք ու երեխա ունեցեք բոլոր հնարավոր ճանապարհներով

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

1915թ.-ի ցեղասպանությունից հետո, երբ հայության թիվը խիստ կրճատվել էր, նույնիսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին «աչք փակեց» մինչև 7 սերնդի (պորտ) ամուսնությունների արգելքի վրա: Եթե չեմ սխալվում` իջավ 3 պորտ, քանզի այլ տարբերակ չկար ու պետք էր դեմոգրաֆիայի հարցը լուծել:

Հիմա նույն խնդիրը կա ու պատերազմից զատ ունենք չբերության աճող տոկոս, չամուսնացածների ահագնացող թիվ ու եկել է կտրուկ քայլերի ժամանակը:

1. Պետական ծրագիր չամուսնացած աղջիկների ու անպտղությամբ տառապող զույգերի համար: Բժիշկները թող ընտրեն անուններն այն միջոցառումների, որոնք անհրաժեշտ են ծնելիության աճ ապահովելու համար: Կլինի «էկո», սուրոգոատ մայրերի թվի ու ծառայության վճարի սուբսիդավորում, թե ինչ` չգիտեմ: Առողջապահության նախարարությունը պետք է գործ անի:

2. Փոխել վերաբերմունքը, մտածողությունը ու դրական, շատ դրական վերաբերվել չամուսնացած կանանց երեխա ունենալու հնարավոուությանը: Երեխան Աստծո պարգև է ու ամենամեծ գործը, որ մարդը կարող է անել այս կյանքում:

3. Կտրուկ ավելացնել ծնված երեխայի համար վճարվելիք գումարը, որտեղ 7 մլրդ պետական պարտքը, այնտեղ 8 մլրդը: Եթե հիմա մենք թվապես չաճենք, ոչ միայն այդ պարտքերը մարել չենք կարողանա, այլև` պետությունը կկորցնենք: Նայեք հարևան մահմեդական երկրների դեմոհրաֆիկ աճի տեմպերը:

4. Զարգացնել դպրոցների, մանկապարտեզների հասանելիությունը և հարմարավետությունը ծնողների տեսանկյունից և զարգացնել դայակների ինստիտուտը, կենտրոնացնել թաղամասերում մեկ վայրում կամ փոխհատուցել գումարի մեծ մասը ու դարձնել այդ ծառայությունը հասանելի:

Հ.Գ

Հարգելի ԱԺ ու Կառավարություն, մենք ծանրագույն կորուստներ ենք կրել, հազարավոր աղջիկներ կորցրել են իրենց ընկերներին, ապագա ամուսիններին, շտապ խորհրդակցություն հրավիրեք այս թեմայով ու դարձրեք այս հարցը թիվ 1-ը:

Հարգելի աղջիկներ ջան, կյանք է, չի ստացվել, չեք գտել ձեր կեսին` ռիսկով գնացեք ու երեխա ունեցեք բոլոր հնարավոր ճանապարհներով: Փոշմանելու եք, շատ ծանր է լինելու երբ մեծանաք ու սերունդ չունենաք: Հիշեք` երեխայի ծնունդն Աստծուց է, մնացած հարցերին ուշադրություն չդարձնեք ու առաջ նայեք: Մենք մեր կորուստների հարգանքի տուրքը նաև այսպես պետք է մատուցենք, տղեքը պետք է «վերածնվեն»,  նրանց տեղը չպետք է դատարկ մնա:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին