▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարգելիներս, ոչ թե՝ «Հայաստանի Հանրապետության Վարչապետ», այլ «վարչապետ». Գևորգ Դանիելյան

ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ազգային ժողովի և Կառավարության պաշտոնական կայքերում (և ոչ միայն) օրենսդրական ակտերի, ինչպես նաև սահմանադրական մարմինների անվանումնեը նշվում են առնվազն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթների համատարած խախտմամբ: Հարգելիներս, սահմանադրական մարմինների անվանումները պետք է նշել Սահմանադրության պահանջներին համապատասխան, օրինակ, ոչ թե՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով», այլ «Ազգային ժողով», ոչ թե՝ «Հայաստանի Հանրապետության Վարչապետ», այլ «վարչապետ», ոչ թե՝ «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան», այլ «Սահմանադրական դատարան» և այլն: «Հանրապետություն» եզրույթը կիրառելի է միայն «Հանրապետության նախագահ» բառակապակցությունում: Նույն կերպ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածով հստակ սահմանված է, որ սահմանադրական օրենքների, օրենքների և ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի անվանումներում այլևս չեն կարող լինել «Հայաստանի Հանրապետություն» բառերը: Սա դեռ խնդրի իրավական կողմը: Պակաս կարևոր չէ քաղաքական ասպեկտը. միջազգային փորձը ցույց է տալիս, որ ինքնիշխանությունն ընդգծելու նկատառումով անհարկի չի նշվում տվյալ պետության անվանումը, այլ կերպ ասած՝ Ֆրանսիայում չեն գրում «Ֆրանսիայի օրենք», քանի որ ինքնին հասկանալի է, որ Ֆրանսիայում գերմանական կամ բուլղարական օրենք չի կարող ընդունվել և այլն: Վերջին հաշվով, եթե սխալ է գրվում օրենքի անվանումը, միայն այդ հիմքով կարող է վիճարկվել դրա իրավաչափ գործողությունը. չի կարող կամայական անվանումով իրավական ակտը անարգել գործել ...»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին