▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարկային մարմինը ավտոմեքենաներ օտարած անձանց տրամադրել է հարկ վճարողի հաշվառման համարներ

2019 թվականի ընթացքում ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ իրականացրած ֆիզիկական անձինք տարեկան եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով:

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է հայտարարագրման հետ կապված մնացած գործողությունները նույնպես կազմակերպել էլեկտրոնային եղանակով:

Հարկային մարմինը ավտոմեքենաներ օտարած ֆիզիկական անձանց տրամադրել է հարկ վճարողի հաշվառման համարներ:

Դրանք տեղադրված են ՊԵԿ պաշտոնական կայքէջում ➡️

☎️Քաղաքացիները կարող են զանգահարել ՊԵԿ՝ կատարված գործարքների մասով հաշվետվության լրացման ձևաչափը և վճարման ենթակա գումարի չափը ճշտելու համար:

💻Այնուհետև մինչև պարտավորության վճարման վերջնաժամկետը՝ ապրիլի 20-ը անհրաժեշտ է փոխանցում կատարել միասնական հաշվին՝ 900008000490՝ փոխանցման փաստաթղթում պարտադիր նշելով հարկ վճարողի հաշվառման համարը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին