▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարուցել քրգործեր՝ առնվազն կասեցնելով նման «ոստիկանների» լիազորությունները»

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է տարածել՝ կից գրառմամբ.

«Հարգելի՛ ՀՀ ոստիկանություն
Պահանջում ենք, ըստ վրա հասած հետևանքների հարուցել քրեական գործեր՝ առնվազն կասեցնելով նման «ոստիկանների» լիազորությունները:
Ոստիկանության անունից, նման «եռանդով» ու եղանակներով, հանդես եկող անձանց գործողությունները որևէ կերպ չեն տեղավորվում Ոստիկանության գործառույթների, լիազորությունների և իրավասությունների համատեքստում։
Եթե հնարավորինս սեղմ ժամկետում, հրապարակային կերպով, ոստիկանությունը՝
*ոստիկանական բռնության զոհերից ներողություն չհայցեց,
*բռնություն գործած ծառայակիցների նկատմամբ ծառայողական քննություն չհարուցեց,
ուղղակիորեն նշանակելու է, որ այս բռնությունները կատարվել են Ոստիկանության ղեկավարության ուղղակի հանձնարարությամբ և հրահրմամբ»։

Դիտեք նաև՝ 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին