▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարությունյանի մահվան վարկածները

Գանգստերական ֆիլմերի վրա մեծացած ֆեյսբուքահայությունը չի դադարում Հայկ Հարությունյանի մահվան, ինքնասպանության կամ սպանության վարկածներ հորինել:

/filemanager/uploads/hayk_harutyunyan.jpg

araratnews.am-ն է գրում այս մասին՝ նշելով, որ ամենից շատ շրջանառվողը  սպանության վարկածն է, ասում են, թե քոչարյանական ճամբարը վերացրեց առանցքային վկային: Բայց, մի պահ, եթե գիտակցենք, որ սա կինո չէ, այլ իրական կյանք, կհասկանանք, որ բացառվում է նման բան լիներ, քանի որ վերոնշյալ ճամբարում հավաքված մարդիկ հիմար չեն եւ քաջ գիտակցում են, որ առաջին կասկածյալը հենց իրենք են լինելու: Ավելին՝ ամենից շատ Քոչարյանին էր պետք, որպեսզի Հարությունյանը դատարանում իր օգտին ցուցմունք տար, ինչը եւ հավանաբար կաներ՝ հաշվի առնելով վերջինիս նախնական ցուցմունքները:

Շրջանառվում է եւս մեկ վարկած, թե ինքնասպանությունից առաջ Հարությունյանն ինչ-որ մարդու հետ է եղել, ում ասել է, թե. «չեն հասկանում, որ այս ամեն ինչում, Մարտի 1-ի թեմայում Ռոբերտ Քոչարյանը, Գեղամ Պետրոսյանը ու բազում այլ մարդիկ առնչություն չունեն: «Էս ի՞նչ են անում, ինչո՞ւ են մեր նկատմամբ էսպես վարվում»,- ասել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան և ինքն իրեն գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում հասցրել: Մեր մեջ ասած, այս վարկածն ինձ առաջին իսկ պահից անհավանական թվաց, սակայն, եթե սկզբում այս մասին գրել էր միայն Hayeli.am-ը, ապա, րոպեներ անց նույնը գրեց նաեւ Armlur.am-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին: Քիչ անց, նաեւ Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց հերքելով լրատվամիջոցներում տարածվող լուրը: Ըստ քննչականի նրանք հարցաքննել են Հարությունյանի հետ գտնվող մարդուն, սակայն վերջինս պդնել է, թե որեւէ խոսակցություն մարտի մեկի դեպքերի մասին տեղի չի ունեցել:

Ըստ իս՝ ամենից արժանահավատը հետեւյալ վարկնածն է. ասում են, թե Հայկ Հարությունյանի դեմ ցուցմունք են տվել որոշ նախկին բարձրաստիճան ոստիկաններ: Նրանք պնդել են, թե Մարտի մեկի ժամանակ Քոչարյանի հրամաններն իրենց փոխանցել է հենց Հայկ Հարությունյանը: Վերջին օրերին երկրում տեղի ունեցող փոփոխությունների՝ մասնավորապես ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկության եւ Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունների ֆոնին Հայկ Հարությունյանին լուրեր են հասել, թե Փաշինյանի Հայաստան վերադառնալուն պես սպասվում են նոր ձերբակալություններ: Ձերբակալվելու է նաեւ ինքը՝ Հարությունյանը: Լինելով «հին, գաղութ տեսած» մարդ՝ Հարությունյանը նախընտրել է ինքնասպան լինել՝ բերդում կյանքի վերջին շրջանն անցկացնելու փոխարեն: Նման ծայրահեղ որոշմանը նպաստել է նաեւ Հարությունյանի ծանր հիվանդությունը: Մեր աղբյուրները պնդում են, թե նախկին ոստիկանապետը տառապում էր 4-րդ աստիճանի քաղցկեղով:

Մ.Մ.

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին