«Հարսանիք լեռներում». այսպես էր կոչվում Շուշիի ազատագրման օպերացիան:
Ինչո՞ւ «Հարսանիք լեռներում»… Գործողության ղեկավար, ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոսի) խոսքով` «Հարսանիք լեռներում», որովհետեւ մշակված ծրագիրը այդ տարիների պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին անիրագործելի էր թվում: «Մենք պնդեցինք, որ անպայման կգրավենք Շուշին: Վազգեն Սարգսյանը խոստացավ Շուշին գրավելուց հետո անպայման ամուսնանալ: Դրա համար էլ օպերացիան ստացավ «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը»,- պատմում է Կոմանդոսը:
«Հարսանիք լեռներում». երգ դարձած հերոսական պատմություն.