Հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է լուսանկար և կիսվել իր մտորումներով:
«Բարի օր: Օրեր առաջ ընկերներիս հետ կապված մի փաստի հետ առնչվեցի, որ «հանրություն»-ը շատ հանգիստ է տանում տարիքային մեծ տարբերությամբ՝ տղամարդու (երբ տղամարդն է մեծ) և կնոջ կապին, բայց շատ սուր ու բացասական է տանում, երբ կինն է մեծ տղամարդուց: Ու որևէ հարցում ծայրահեղական ենք, երբ դա այդ մարդկանց գործն է, եթե սիրում են ու հաշտ են այդ փաստի հետ՝ մեր ի՞նչ գործ: Արդյո՞ք ճիշտ և սխալ կա այս հարցում: Կարևորը սերը չէ՞ր: Չե՞ք նկատել երջանիկ կնոջը դատողներին, որոնք պատրաստ են ու շատ:
Հ.Գ թե ասա առավոտ շուտ ինչի ես ծանրացնում ուղեղդ: Ես ամեն դեպքում կարծում եմ, որ սոց կայքերը մարդուն պիտի ազատություն տային, բայց եղավ լրիվ հակառակը. բանտարկեցին ու բանտեցին մարդուն՝ իր մեջ, երբ որպես կանոն անարժան կամ անուս ոմանք՝ դատափետում են ինչ և ում կարող են՝ իրենց անգրագետ և անհայտ ապրածի վստահությամբ, իսկ իմացողն ու խորքային անհատը հաճախ լռում է՝ ավելորդ քաշքշուքից և ուղղորդված ատելությունից խուսափելու համար, ինչի պատճառով լսելի է դառնում միայն ոչինչ չասող ու քանդող աղմուկը: Միշտ պահանջեք փաստերով հիմնավորված կարծիք, թե չէ կենացների մակարդակի վրա շատերը պրոֆեսոր են, կարծիք են հայտնում, բայց երեք օր առաջվա պատմությունը չգիտեն, կամ էլ իրենց անձնագիրը մինչև վերջ չեն կարդացել: Ամեն մի գրաճանաչ դեռ գիտակ չէ, ու ամեն մի գիտակ՝ մարդ չէ: Փնտրեք մարդուն ու նրա հոգևոր, իմաստուն աշխարհը մեկ տեղում: Լավ օր բոլորիդ»,- գրել է նա:
Դիտեք նաև՝