▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասարակությունից գաղտնի որևէ փաստաթուղթ չկա. Մնացականյանը՝ ԼՂ հարցի շուրջ բանակցությունների մասին

«Այն, ինչ անում ենք, անում ենք բաց ու թափանցիկ: Չկա որևէ բան, որով շարժվենք առաջ ու հասարակությունը չիմանա, այսինքն՝ հասարակությունից գաղտնի որևէ թուղթ չկա»,- այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին:

 

 

Խոսելով Արցախը բանակցային կողմ դարձնելու ուղղությամբ քայլերի մասին ՝ նա նշել է. «20 տարի եղել է ձևավորված մեկ ձևաչափ, որտեղ բանակցությունները տեղի են ունեցել բոլորիս հայտնի շրջանակում: Մենք չենք կարող բոլոր պարտավորությունները վերցնել՝ առանց ԼՂ-ի: Եթե հիմա նման բան միանգամից չի լինում, չի նշանակում, որ մոռացանք, անցանք: Սա մեզ համար շատ կոնկրետ պրակտիկ խնդիր է»:

 

 

Նախարարը ընդգծել է՝ իր համար տարօրինակ է, որ խաղաղության նախապատրաստելու մասին հայտարարությունները որոշ շրջանակների մոտ առաջացնում է պարտվողական տրամադրություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին