▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասել ենք մի փուլի, երբ Երևանը խանգարում է մեր երկրի բնականոն զարգացմանը. Սուրեն Պապիկյան

Արտերկրում Հայաստանը ներկայացնող դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն, օրերս,  Գյումրիում էին: Դիվանագետների ամենամյա հավաքի ձևաչափն այս տարի փոխվել էր և Արտաքին գործերի ու Տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունների նախաձեռնությամբ առաջին անգամ դիվանագետների հավաքի մեկ օրն անցկացվեց Գյումրիում:

Այս ձևաչափն ընտրվել էր մեկ նպատակով՝ դեսպաններին ներկայացնել մարզերի հնարավորությունները, որպեսզի վերջիններս դրսում ներդրողներ գտնեն ու ուղղորդեն Հայաստանի մարզեր:

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն իր ելույթում անդրադարձել է ազատ տնտեսական գոտուն: Նախարարը տեղեկացրել է, որ Մեղրու ազատ տնտեսական գոտու տարածքների հետ կապված վեճը հասել է դատարան:

«Մեղրիում խնդիրներ կային կապված տարածքների հետ, հիմա մենք արդեն դիմել ենք դատարան, դատարանն ընդունել է վարույթ, հիմա դատարանում նիստերի արդյունքում կունենանք, կտեսնենք ինչ ընթացք է ունենում Մեղրիի ազատ տնտեսական գոտին, որովհետև երկիրը չի կարող իրեն թույլ տալ ունենալ տասնյակ ազատ տնտեսական գոտիներ։ Ուղղակի Շիրակի մարզը, Գյումրիի տարածաշրջանը և վերջին իրադարձությունները և մենք հյուսիսային մաքսակետ ենք հիմնում, թույլ է տալիս, որ մենք ունենանք նաև հյուսիսիում, ինչպես ունենում ենք հարավում, նաև հյուսիսում նմանատիպ հնարավորություն ստեղծել», - ասել է  Պապիկյանը։

Ըստ Պապիկյանի, մարզերի համաչափ զարգացումը կառավարության համար օրակարգային խնդիր է. դրա համար 23,7 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացնում մարզերում: Նպատակը ներդրողներին դեպի մարզեր ուղղորդելն է, և հենց դիվանագետներն էլ կարող են կապող օղակը հանդիսանալ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին