▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասկանո՞ւմ եք թմրամիջոցն արդեն ուր է հասել, Եռաբլուր. Բագրատ Սրբազան

Հասկանո՞ւմ եք թմրամիջոցն արդեն ուր է հասել, Եռաբլուր։ Կարծում եք սրանք տեղյա՞կ չեն, թե ինչ միջոցներով է տարածվում թմրանյութը․ Բագրատ Սրբազան

Արարատի մարզի Նիզամի գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանը հայտնել է, որ թմրանյութի վաճառքի դեպքերն այն աստիճանի են հաճախակիացել, որ թմրանյութ են փոխանցում անգամ Եռաբլուրում` մեր տղաների շիրիմների միջոցով:
«Ծնողը շիրիմին տեսախցիկ ունի տեղադրած, որի միջոցով էլ բացահայտել է սարսափելի իրողությունը, երբ թմրանյութ տեղադրելն ու վերցնելը իրականացվել է խունկ լցնելու պատրվակով: Անգամ պաշտոնական վիճակագրությունն է փաստում թմրամիջոցների շրջանառության աճի մասին»,- ասաց Սրբազանը` տարակուսելով` մի՞թե ոստիկանությունը չգիտի այդ ամենի մասին` իհարկե գիտի:

***

Այսօր «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը Մասիսում հանդիպել է համախոհների, աջակիցների հետ:

«Սրանք Սահմանադրությունը չէ, որ փոխում են, այլ մեր պետությունն են փոխում ամբողջությամբ, տրամաբանությունն են փոխում, մեր ապրելու իրավունքն են փոխում, ինքնությունն են փոխում, որովհետև իրենց ասել են՝ գնացեք ու շուտ Սահմանադրությունը փոխեք, քանի դեռ պատերազմ չենք սկսել, քանի դեռ ձեզ չենք ծեծել»,- խոսելով ներկա իշխանության քայլերի մասին, ասաց նա:

Սրբազանը հավելեց` մեր տղերքի, իմ ընկերների, իմ հայրերի առջև ես ուխտ ունեմ: «Եթե ոտքս դրեցի դուրս, էլ ես հետադարձ ճանապարհ չունեմ։ Իմ միակ գնալու տեղը հաղթանակն է»,- հավաստիացրեց նա:

Դիտեք նաև՝

 

Դիտեք նաև՝

***

***

***

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին