Վերջին շրջանում երգչուհի Հասմիկ Կարապետյանը բավականին ակտիվացել է։ Նա հաճախ է ելույթներով հանդես գալիս, ինչպես նաև փորձում է ակտիվ լինել համացանցում։
Մասնավորապես` ինստագրամյան իր էջում երգչուհին սկսել է գերակտիվություն ցուցաբերել, նա անընդհատ հրապարակումներ է անում իր առօրյայից, ներկայացնում ու անընդմեջ խոսում իր համերգներից, ինչպես նաև երբեմն հարցուպատասխանի միջոցով շփվում իր հետևորդների հետ:
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Մեր աչքից չի վրիպել, որ երգչուհին բաև չի խուսափում խոսել իր անձնականի մասին`ակնարկելով, որ իրենց կյանքում ամեն բան հարթ չէ: Հետևորդներից մեկի հարցին`արդյոք Հասմիկն ու ամուսինը երբեմն ունենում են տարաձայնություններ, Հասմիկը ծիծաղով նշել է «երբեմն» բառը`այդ կերպ հաստատելով, որ տարաձայնություններն առկա են և հաճախակի են:
Հետաքրքրականն այն է, որ տարիներ առաջ ամուսնուն իդեալական ներկայացնող երգչուհին, այսօր որոշել է անկեղծանալ:
Ի դեպ` Հասմիկը պահը բաց չի թողնում հետևորդների այն հարցին`թե ում է կարոտում, պատասխանել, որ կարոտում է ինքն իրեն կամ կարոտում է անհոգ ժամանակները: Ինչևէ` հետևողական ենք լինելու`պարզելու ընտանիքի իրական պատկերը»:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝