▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասմիկ Պողոսյանն ընկել է համերգի ժամանակ` նախագահի աչքի առաջ

Ալ. Սպենեդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորամուտի գալա համերգին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա տիկնոջ հետ միևնույն օթյակում էին Ազգային ժողովի նախագաh Հովիկ Աբրահամյանը, արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը տիկնանց հետ եւ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը:

Վերջինս, ըստ henaran.am-ի,  համերգի ընթացքում, երբ  մի պահ ցանկանում էր դուրս գալ,  հանկարծակի վայր է  ընկել, ինչից առաջացած աղմուկից բոլորն անհանգստացած նայել են դեպի նախագահական օթյակը: Օգնության են  հասել  նախագահի անվտանգության աշխատակիցները:

Asekose.am-ի տվյալներով, Հասմիկ Պողոսյանը նորամուտի գալա համերգի ծրագիրն էր որոշել փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին:

Ի դեպ, Asekose.am-ի աղբյուրների համաձայն, հնարավոր մոտալուտ պաշտոնանկությունից հետո Հասմիկ Պողոսյանը կարող է նշանակվել Ալ. Սպենեդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր տնօրեն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին