Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հրաշալի գիտե, որ հայերի վերադարձ Ադրբեջանի կողմից վերահսկվող Շուշի և Հադրութ՝ ուղղակի անհնար է: Ոչ ոք չի գնա: Ոչ ոք՝ անգամ ադրբեջանասեր իր ոհմակի և ոչ մի անդամ չի գնա Ադրբեջանի դրոշի ներքո Շուշիում և Հադրությում ապրելու: Եվ եթե գնա, կենդանի չի մնա: Հայ բնիկների վերադարձ իրենց տներ՝ հնարավոր է միայն ազատագրումից հետո: Եվ, այնուամենայնիվ, խոսում է դրա մասին՝ ոչ մի խոսք չասելով Հայաստանի Հանրապետության այդ քաղաքների ազատագրման կամ դեօկուպացիայի մասին: Ոչ մի խոսք այն մասին, որ դրանց գրավումն ապօրինի հանցագործություն է: Ոչ մի խոսք: Եվ իր այդ խոսքերով՝ մի բանի մասին, որ անհնար է, ու նաև Ադրբեջանի տիրապետության ներքո նրանց վերադարձի մասին խոսելով՝ ուղղակի հաստատում է, որ ինքն է հանձնել, ինքն է նվիրել, ինքն ուրախ է, որ Շուշին ու Հադրութը և մնացյալ Հայաստանը հիմա Ադրբեջան են դարձել: Նաև՝ վավերականացնում և ճանաչում է Շուշիի և Հադրութի զավթումը: Չխոսելով զավթման մասին, այլ անդրադառնալով բնակչության անհնար վերադարձին՝ նիկոլ փաշինյանը Շուշին և Հադրութը հայտարարում է ադրբեջանական տարածքներ»: |
«Հաստատում է, որ ինքն է հանձնել Շուշին ու Հադրութը». Հայկ Մարտիրոսյանը՝ Փաշինյանի մասին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet