Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Աննա Հակոբյանի վերջին հանդիպման ֆոտոշարքն էի նայում, մեկ էլ տեսնեմ էս պերսոնաժն ա նստած։ Մի անգամ մի 5 տարի առաջ պատմել եմ սրա մասին: Անունն Արսեն ա (ազգանունը չեմ հիշի արդեն): Ուրեմն սա Սյունիքի մարզպետարանում էր աշխատում իբրև զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հավանաբար մինչ այժմ էլ այդ գործին է): Երբ նոր էինք գնացել Սյունիք աշխատելու, մարզպետարանի աշխատակիցներից շատերը ամեն հնարավոր կերպ փորձում էին օճառի ոչ ամենաուղիղ կիրառմամբ խծկվել նոր պաշտոնյաների համապատասխան տեղում, բայց Արսենն այդ գործում անգերազանցելի էր: Ուրեմն առաջին իսկ օրը գալիս է մոտս ու բերում հետը սեփական մտքի թռիչքը հանդիսացող մի ստեղծագորոծություն՝ աքրոստիկոս, Վահե Հակոբյանի պատվին: Կարդում եմ ու ծիծաղս մի կերպ զսպում, նույնիսկ չեմ փոխանցում մարզպետին, քանի որ լրիվ ֆեյսփալմ էր: Որոշ ժամանակ հետո սա որոշում ա մեկ այլ աքրոստիկոս ձոնել խորհրդականներից մեկին, նույն ճոռո, պաթոսային բառակազմով: Զգացի, որ կամաց-կամաց իմ կողմերն ա գալիս, կանչեցի, ասեցի ախպերական թարգի, հավատում եմ, որ պաշտում ես մարզպետին ու իր շուրջը եղած ցանկացած մեկին, բայց պետք չի էլի, թող հանգիստ ապրենք:
Իշխանափոխությունից օրեր անց մարզպետարանից միակն էր, որ ատելությամբ լի գրառում արեց մարզպետի ու մեր բոլորիս մասին, ցավոք, ոչ աքրոստիկոսի ձևաչափով։
Երևի հատկանշական ա, որ սրա պես անսկզբունքային կենդանին այդ թվում պիտի լինի սույն տիկնոջ նախաձեռնած՝ կրթվելու թրենդայնացման միջոցառմանը: Նմանը ձգում է նմանին: Վստահ եմ, արդեն ողջ ՔՊ-ին աքրոստիկոսներ ա ձոնել ու նույնն անելու ա հաջորդ իշխանությանը, եթե այդքան ապրի:
Իսկ կրթությունը զուտ տեղեկության մեխանիկական փոխանցումը չէ մեկից մյուսը, դա նաև արժեհամակարգի ձևավորում ա ու ի՞նչ արժեհամակարգ պիտի ձևավորի սրա տեսակը, կամ առհասարակ հավաքվածների ճնշող մեծամասնությունը: 0 արժեք, 0 սկբունք, որտեղ հաց՝ այնտեղ կաց, էս ա ձեր տեսակը, ձեր գոյատևման իմաստն ու միակ միջոցը...