«2 մլն դոլար եք ծախսում ամանորյա ճոխ զարդարանքների համար՝ ասելով, որ անում եք երեխաների ուրախության համար: Դուք նույն երեխեքի մասին եք խոսում, որ հանրային դպրոցներում օջառ ու տաք ջուր չեք տալիս, նույն երեխեքի մասին եք խոսում, որ հինգից մեկը թերսնված է, բայց դպրոցներում ճաշ չեք տրամադրում: Մարզադահլիճների հատակները փտած են, դուք միլիոնավոր դոլարներ եք ծախսում նորմալ մայթերի վրա սալիկներ դնելով»,- Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը: «Էս հատուկ եք անում, որ ապագա սերունդը կործանե՞ք, թե՞ իրականում էսքան անհասկացող եք»,- հավելեց նա: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ձևակերպումների մեջ գուշավոր լինել: Դիտեք նաև՝ |
«Հատուկ եք անո՞ւմ, թե՞ անհասկացող եք». Երևանի ավագանու անդամ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet