Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․
Հատուկ հարմարություններ՝ մեր քաղաքը բոլորին հասանելի դարձնելու համար։
Փակ շուկայի դիմացի գետնանցումը համալրվել է հատուկ վերելակով, որ նախատեսված է հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց, ինչպես նաև մանկասայլակով ծնողների համար։
Հարթակը կառուցվել է միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան։ Սարքից անվտանգ և ինքնուրույն օգտվելու բոլոր կանոններին կարելի է ծանոթանալ վերելակի մոտ փակցված ուղեցույցի միջոցով։
Այս տարի նախատեսում ենք տեղադրել 20 նմանատիպ սարքավորում, ինչը ևս մեկ քայլով Երևանը կդարձնի էլ ավելի հասանելի, ներառական և հարմարավետ։


