▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավանաբար Աշոտ Փաշինյանն է, սակայն գաղափար չունեմ՝ ով է նկարել. Ասյա Խաչատրյան

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ըստ օգտատերերի՝ երևում է, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ինքնամոռաց պարում: Տեսանյութում է նաև Ասյա Խաչատրյանը:

Վերջինս Lurer.com-ի հետ զրույցում ասել է, որ տեսանյութում, հավանաբար, Աշոտ Փաշինյանն է.  «Եթե ես ինձ հատուկ փնտրած չլինեի տեսանյութում, հաստատ չէի ճանաչի, որ ես եմ»:

Կայքն Ասյայից հետաքրքրվել է, թե երբ է նկարվել տեսանյութը, ի՞նչի կապակցությամբ էին պարում, մտերի՞մ է Աշոտ Փաշինյանի հետ, թե՞ ոչ, սակայն նա չի պատասխանել հարցերին՝ ասելով, որ անձնական հարցեր չի մեկնաբանում և գաղափար չունի՝ ով է նկարել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին