▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

ՀՀ ԱԱԾ-ում տեղյակ են ենթադրյալ ադրբեջանցու՝ Երևանում նկարահանված տեսանյութից

Ընտրովի բնապահպանությու՞ն...Ինչու՞ են ակտիվիստները լռում ԶՊՄԿ-ի պոչամբարից առաջացող աղետների առիթով

Հայտնի է` ով է 1991–ի «Այո»–ի նկարի հեղինակը. «Երեկոյան Երևանի» խմբագիրը հիշեց նկարչին

Դիանա Գասպարյանը մանվելական ուժերի հետ տարօրինակ կապերի մեջ է. Ջիվան Աբրահամյան

Պետք է լինի քաղաքացիական վերահսկողություն, ինչը նաև ՊՆ նախարարն է ընդգծել. Արման Թաթոյան

Ինչպե՞ս 3 միլիոն ստացավ «Այո» լոգոյի «հեղինակը»՝ շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար

Փնտրվում է բնօրինակի հեղինակը. Տիգրան Ավինյանն արձագանքել է Այո-ի լոգոյի հետ կապված սկանդալին

ՏՏ կառույցների ղեկավարները դիմել են ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին

«Սասնա Ծռեր»-ը կոչ է անում համաճարակի սպառնալիքի պատճառով չեղարկել Մարտի 1-ի երթը

ԱԱԾ-ն հայտնաբերել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին. Երևանի դպրոցներից մեկի. . .

67 հոգի արդեն դիմել են և վաղը չվերթ կա, որով նրանք Իրանից տեղափոխվելու են Հայաստան. ԱԳՆ

Իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ. Նիկոլ Փաշինյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ 5 դատական գործ կա. նա մանրամասներ հայտնեց

Կառուպցիայի դեմ պայքարը նոր թափ և որակ պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան

Սահմանվում է հսկողություն և իրանցի վարորդների, և ուղևորների նկատմամբ. Արսեն Թորոսյան

Խնդրում եմ ինձ չհամեմատել Հովիկ Աբրահամյանի հետ. Սուրեն Պապիկյան

Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե կգնի, այլ արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ.քաղաքապետ

Վաղեմություն չկիրառել սահմանադրական կարգը տապալելու դեպքում. Գևորգ Պետրոսյան

Քրգործի նյութերով ոչ թե հերքվել, այլ հաստատվել է Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի. . .

Նոր կորոնավիրուսի դեմ պայքարը պիտի տարվի հիգիենայի զենքով

«Այ, թե ինչպիսին է կորոնավիրուսը»․ Մկրտիչ Արզումանյանի զվարճալի լուսանկարը

Ինչո՞ւ ԲՀԿ խմբակցությունից դուրս եկավ Տիգրան Ուրիխանյանը

Մանրամասներ «Այո»-ի շտաբի կազմակերպած դրամահավաք-երեկոյից

Առաջ չամադաններով «Բաղրամյան 26» էին գնում, հիմա՝ «Դվին» ռեստորան

Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով․ հաստատված դեպքեր չկան

Ոչ-ի լոգոն են ներկայացրել

Արցախի ժողովուրդը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից կիրառվող սպառնալիքներին. Ելույթ ՄԱԿ-ում

«Գումար չունեի, մայրս թոշակից 15. 000 դրամ տվեց՝ նվիրաբերեցի հիմնադրամին». Հովհաննես Ազոյան

Քոբի Բրայանթի կինը մեղադրում է օդաչու Արա Զոբայանին ամուսնու և դստեր մահվան մեջ

Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը․ Սանասարյան

Ակնհայտ է, որ կա, չերևացող կարգավորող «ձեռք», որն այս գործընթացները ղեկավարում է. Արմեն Աշոտյան

Շատ կծու կերեք․ Մարինա Խաչատրյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու և դիմակ կրելու անհրաժեշտության մասին

Ես անձամբ կկտրեմ իմ 2 ձեռքերը, բայց 1 քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա. Նիկոլ Փաշինյան

ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով

«Հիշո՞ւմ եք». Նիկոլ Փաշինյան

Հիչքոկյան ուժաս՝ ադրբեջանական մուղամով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն. Ուղիղ

Շտապ և անվճար բուժօգնություն Հայաստանի 40 հիվանդանոցում. ներդրվել է Էմերջենսի ծրագիրը

Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Իրանի հետ ՀՀ սահմանին այսօր կեսօրից սկսած շարժը կտրուկ նվազել է

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին դարձյալ կալանավորվել է. ԱԱԾ

Սփյուռքահայ երիտասարդը հիմա էլ անակնկալի է բերել ՍԴ անդամ Վահե Գրիգորյանին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Զինաիդա Գրեչանին

ԱԺ-ն պղծված է. Աղեկյանը խնկարկեց ամբիոնը, ինչը «պղծվել էր տրանսգենդերի ելույթից հետո»

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 46 կգ դեղամիջոց

Վաղը հավես օր է, արև, անուշ եղանակ. Գագիկ Սուրենյան

Շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու և պաշտպանելու արդարադատությունը. Սերժ Սարգսյան

Պարոնայք, խնդրում եմ կարդացեք այս նամակը՝ հասկանալու` ինչ խայտառակ բաներ են կատարվում մեր. . .

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը. Ուղիղ

Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում

Հավատացեք՝ ընտրողներին դուր գալու և պուպուշ երևալու ձևերը շատերից լավ գիտեմ․ Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկար եմ գրել, բայց անկեղծ, խնդրում եմ մինչև վերջ կարդացեք, եթե կարդալու եք:

Ուրեմն իմ ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում եղել են շատ պահեր, երբ կողքից նայելով՝ ներքուստ էգոիստաբար ուրախացել եմ, որ որոշում կայացնելու պատասխանատվությունը իմը չէ։ Ուրախացել եմ, որովհետև թեկուզև ամբողջական ինֆորմացիա չունենալով՝ հասկացել եմ, որ լինում են պահեր, երբ պիտի վատի և վատագույնի միջև ընտրություն կատարել, ու այդ որոշման հետևանքի համար պատասխան է տալու որոշում ընդունողը։ Անկեղծ ասեմ, եղել են պահեր, երբ զուտ մարդկայնորեն հասկացել եմ նաև նախկին ղեկավարների պատասխանատվությունը կարևոր որոշումներ կայացնելիս, ու դրա համար քննադատություններիս մեջ եղել եմ զուսպ ու հնարավորինս օբյեկտիվ (ասում եմ՝ հասկանալով, որ ոմանք այս ամբողջ տեքստից հենց այս նախադասությունը կֆիքսեն ու կսկսեն շահարկել):
     Վերջին 6 ամիսը արդեն ինքս լինելով որոշում ընդունողներից մեկը՝ որպես ԱԺ պատգամավոր և առանցքային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, արդեն ներսից զգացել եմ այդ պատասխանատվության ամբողջ ծանրությունը։
     Լինի դա ցեմենտի պետտուրքի, հարկային օրենսգրքի կամ մեկ այլ հարցում...

Երբ հասկանում ես, որ օրենքի մեջ մեկ տառ կամ մեկ թիվ փոխելդ ազդում է հարյուրհազարավոր մարդկանց կյանքի մակարդակի վրա։ Ու դրան գումարած՝ երբ որևէ անձնական շահ չունես, բայց գիտես, որ ցանկացած դեպքում լինելու են դժգոհ կողմեր, շահարկումներ ու քեզ վերագրելու են մեղքեր, որոնց մասին դու անգամ չես էլ մտածել։


     Եղել են օրեր, երբ գիշերները չեմ քնել՝ վերլուծելով, թե արդյոք ճի՞շտ եմ վարվում, թե՞՝ ոչ։ Ու փառք Աստծո, մինչ օրս խղճիս հետ մաքուր եմ։ Նաև այն պատճառով, որ ամենախնդրահարույց հարցերում մեր քաղաքական թիմի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը եղել է շատ հստակ. հիմնվել օբյեկտիվ տվյալների վրա և կայացնել հիմնավորված որոշում՝ հաշվի չառնելով քաղաքական, խմբային կամ անձնական որևէ շահեր։
     Հիմա գանք Ամուլսարին։
     Ամենաառանցքային հարցերից մեկն է։ Մի կողմից կան բնապահպանական ռիսկեր, մյուս կողմից՝ տնտեսական։ Կողքից էլ քաղաքական ու աշխարհաքաղաքական։ Ու այս հարցում որոշում կայացնելը բարդ, ծանր, չափազանց ծանր պատասխանատվություն է ենթադրում։
     Հասկանալու համար, թե որքան մեծ է պատասխանատվությունը, նկատի ունեցեք, որ վարչապետին 1 տարուց ավելի ժամանակ պահանջվեց՝ իրավիճակն ամբողջությամբ հասկանալու, երևացող ու չերևացող ռիսկերը վերլուծելու համար։
     Ու վարչապետը պատրաստ է որոշում կայացնել։
     Կարծում եմ, չեք վիճի, որ նա այս հարցում ամենակոմպետենտ մարդն է, և պաշտոնի բերումով՝ տիրապետում է ամբողջ ինֆորմացիային։
     Մեկ գրամ չեմ կասկածում, որ նա նաև որևէ անձնական շահ չունի և ընտրել է այն տարբերակը, որը մեր երկրի համար ամենաճիշտն է, եթե չասեմ օգուտ, ապա գոնե նվազագույն վնաս ենթադրողը։
     Հիմա կողքից ասում են՝ ՀԱՆՐԱՔՎԵ արեք։
     Եկեք անկեղծ լինենք. պատասխանատվություն վերցնելուց վախեցող ցանկացած իշխանության համար ամենահեշտ տարբերակը հանրաքվեն է։ Որոշումը թողնում ես ժողովրդին ու դրա հետևանքների պատասխանատվությունն էլ ժողովրդի ուսերին։
     Ինքս ունեմ իմ մոտեցումը Ամուլսարի հարցում, որը հիմնված է իմ սեփական վերլուծությունների վրա, որը չի փոխվել վերջին մեկուկես տարում ու որի մասին բազմիցս խոսել եմ։ Անձամբ ինձ համար հանրաքվեն լավագույն տարբերակը չէ, որովհետև կկայացվի թվացյալ արդար, բայց ոչ պարտադիր է, որ ճիշտ որոշում։ Ժողովուրդը երբեմն կարող է սխալվել կոնկրետ հարցերում՝ կոնկրետ խնդրի մասին ոչ բավարար գիտելիք կամ տեղեկություններ ունենալու պատճառով։
     Ես չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա որոշում կայացնելու հարցում, քան՝ ես։
     Բայց հանրաքվեն էլ տարբերակներից մեկն է։
     Ամեն դեպքում, անկախ նրանից թե ինչ որոշում կկայացնի վարչապետը՝ ինքնուրույն, թե հանրաքվեի միջոցով, ես կիսում եմ իր հետ այդ պատասխանատվությունը։
     Ու սա ոչ թե պաթետիկ հայտարարություն է, այլ գիտակցված՝ հստակ պատկերացնելով նրա կոմպետենտությունն ու անկողմնակալությանը։
     Եթե վարչապետի որոշումը այսպիսի կարևոր հարցում տրամագծորեն տարբերվեր իմ մոտեցումից, ես մանդատս վայր կդնեի ու կքննադատեի այդ մոտեցումը։
     Այսքանը։
     Հավատացեք, ընտրողներին դուր գալու ձևերը, պուպուշ երևալու ձևերը շատերից լավ գիտեմ։ Բայց ես եկել եմ ԱԺ Փաշինյանի ստացած քվեով, ու նպատակս ոչ թե հաջորդ անգամ ամեն գնով ընտրվելն է, այլ ճիշտ, թեկուզև ոչ պոպուլյար որոշումներ կայացնելուն նպաստելը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին